- Yield: 8-10 ժամ անց
- Prep Time: 50 minutes
- Cook Time: 50 minutes
Խոզապուխտ «Մարմարյա»
Բաղադրիչներ
- խոզի սիրտ - 700 գր
- հավի կրծքամիս - 700 գր
- պղպեղ կարմիր - 1/5 թ/գդ
- պղպեղ սև - 1/5 թ/գդ
- մանանեխ - 1/5 թ/գդ
- չաման - 1/5 թ/գդ
- ժելատին - 0,5 թ/գդ
- աղ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Սիրտն անոթներից ու արյունից մաքրում ենք և լվանում: Սիրտն ու կրծքամիսը համաչափ կտրատում ենք, աղ ու համեմումքներ ավելացնում, այնուհետև լցնում ենք հատիկավոր ժելատինը՝ մսի կտորներն իրար միացնելու համար:
- Լավ խառնում ենք: Զանգվածը պոլիէթիլենային տոպրակով խիտ լցնում ենք խոզապուխտի ամանի կամ համապատասխան ձև ունեցող այլ տարայի մեջ և այդպես թողնում 5-8 ժամ:
- Եփում ենք 2 ժամ, 100 աստիճան տաքացրած ջեռոցում:
Ջեռոցից հանում ենք, հովացնում մինչև սենյակային ջերմաստիճանի հասնելն ու 8-10 ժամով դնում սառնարան: Հետո խոզապուխտը հանում ենք, թղթով փաթաթում ու նորից 2-3 ժամով դնում սառնարան, որպեսզի թուղթը ներծծի մակերևույթի ավելորդ խոնավությունը:
- Ահա և վերջ:
Բարակ շերտերով կտրատում ենք ու մատուցում: Այսպիսի խոզապուխտ կարելի է պատրաստել հատկապես Ամանորյա կամ այլ տոնական սեղանների համար 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: