- Yield: Անմիջապես
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 1ժ 30 րոպե
Խոզի մատեր կանադական ձևով
Բաղադրիչներ
- միս խոզի - 800 գր (մատեր)
- խնձոր - 80 գր (խյուս)
- կետչուպ - 80 գր
- սխտոր - 1/2 թ/գդ (փոշի)
- պապրիկա - 1/2 թ/գդ
- պղպեղ սև - 1/2 թ/գդ
- սոյայի սոուս - 2-3 ճ/գդ
- հյութ կիտրոնի - 50 մլ
- եղեգնաշաքար - 3 ճ/գդ
- դարչին - 1/2 թ/գդ (աղացած)
Քայլերի հաջորդականություն
Չափաբաժինները` 4
- Բոլոր բաղադրիչները լցնում ենք հարմար ամանի մեջ (մսից բացի) և խառնում ենք իրար։ Խոզի մատերը այնպես ենք կտրատում, որ յուրաքանչյուր չափաբաժնին` 1 հատ խոզի մատ լինի։Եթե կտորները խոշոր են և պետք է ջեռոցում պատրաստենք, ապա նախապես 15-30 րոպե խաշելու կարիք կլինի։
Միսը սոուսի մեջ լավ թաթախում ենք և 30 րոպեով տեղափոխում ենք սառը տեղ, որպեսզի այն մարինացվի։
- Խոզի մատերը շարում ենք տապակի մեջ, փայլաթիթեղով ծածկում ենք և 220 աստիճան տաքացրած ջեռոցում 1-1,5 ժամ եփում ենք։ Եթե մսից շատ հեղուկ է արտազատվում, թափում ենք այն։
- Յուրաքանչյուր 20-30 րոպեն մեկ բացում ենք ջեռոցի դուռը, հանում ենք խոզի մատերը և մնացած սոուսը քսում ենք վրան: Ջեռոցը դնելուց 40 րոպե հետո փայլաթիթեղը հանում ենք և եփում ենք մինչև միսը կարմրի։
- Եթե սոուսն ավելանա, կարող ենք մնացորդը թույլ կրակի վրա առանձին եփել` մինչև շաքարավազը ամբողջությամբ լուծվի։ Ստացված սոուսը խոզի մատերի հետ մատուցում ենք (կարող եք խոզի մատերը սոուսի կրկնակի չափաբաժնով ուտել` ըստ ցանկության)։ Բարի ախորժակ։
Այսպիսով, ստացանք շատ համեղ խոզի մատեր կանադական ձևով` մարինացված անուշաբույր սոուսի մեջ։ Ամռանը կարող եք խոզի մատերը մանղալի վրա խորովել, իսկ այժմ պատրաստում ենք ջեռոցում։ Ասում են Մոնրեալի ռեստորաններից մեկում, շաբաթվա բոլոր օրերին այս ուտեստի համար հերթեր են գոյանում 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: