- Yield: Անմիջապես
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 60 minutes
Խոզի միսը սնկով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
Բաղադրիչները նախատեսված են 6 չափաբաժնի համար։
- Գազարը, սոխն ու նեխուրը խոշոր կտրատում ենք։ Սխտորը մանր կտրատում ենք, իսկ լեչոն` պատառաքաղով ճզմում։ Հաստ տակով կաթսայի մեջ 1 ճ/գդ բուսայուղ ենք լցնում և տաքացնում, ավելացնում ենք սոխը, գազարը, նեխուրը և 4-5 րոպե տապակում ենք։
- Թավայի մեջ ենք դնում միսը և ուժեղ կրակի վրա բոլոր կողմերից տապակում ենք։
- Տեղափոխում ենք բանջարեղենով կաթսայի մեջ։ Լցնում ենք գինին, ավելացնում ենք լեչոն (հյութի հետ միասին), սխտորն ու ուրցը։
- Խառնում ենք, աղ ենք անում և կրկին խառնում ։ Զանգվածը ուժեղ կրակի վրա հասցնում ենք եռման աստիճանի, այնուհետև կրակի տակն իջեցնում ենք, և փակ կափարիչով մոտ 40-60 րոպե եփում ենք, մինչև միսը փափկի։ Պատրաստ լինելուց 20 րոպե առաջ, սունկը 2-4 մասի ենք բաժանում, և լցնում ռագուի մեջ։ Վերջում ըստ ճաշակի շաքարավազ ենք լցնում և մանր կտրատված մաղադանոս։
Մատուցում ենք։
Խոզի միսը կարող եք փոխարինել տավարի մսով, բայց պետք է հաշվի առնեք, որ այդ դեպքում ավելի երկար պետք է շոգեխաշեք։ Շատ համեղ պատրաստված խոզի միս, որը կարող եք մատուցել բրնձի կամ ջեռոցում եփված կարտոֆիլի հետ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: