Խոզի միսը տնական ձևով
Բաղադրիչներ
- միս խոզի - 1 կգ
- սխտոր - 9 ատամիկ
- պրովանսյան կանաչի - 1 թ/գ
- պղպեղ կարմիր - 1/4 թ/գ
- պապրիկա - 1 թ/գ
- Մարինադի համար՝
- ջուր - 1/2 լ
- գինի սպիտակ - 4 ճ/գ
- դափնու տերև (лавровый лист) - 3 հատ
- մեխակ - 5 հատ
- պղպեղ սև հատիկավոր - 8 հատ
- աղ - 1 ճ/գ
Քայլերի հաջորդականություն
- Մարինադի համար անհրաժեշտ բաղադրիչները լցնում ենք ջրի մեջ:
- Միսը դնում ենք մարինադի մեջ և մեկ օր թողնում սառնարանում:
- Սխտորը ճզմում ենք, ավելացնում ենք մյուս համեմունքները՝ պրովանսյան կանաչին, պապրիկան, կարմիր պղպեղը և խառնում ենք:
- Միսը համեմում ենք ստացված համեմունքային խառնուրդով, ապա ձևամանի մեջ ավելացնում ենք մի քիչ մարինադի ջրից:
- Եփում ենք 1.5 ժամ 180 աստիճան ջերմությամբ, ապա բարձրացնում ենք ջերմաստիճանը՝ հասցնելով այն 200 աստիճանի և եփում ենք ևս 30 րոպե՝ ժամանակ առ ժամանակ ավելացնելով մարինադի ջրից:
- Ուտեստը կարելի է մատուցել և՛ տաք, և՛ սառը վիճակում:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: