

- Yield: Անմիջապես
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 15 minutes
Խոզի միսն անանասի մեջ
Բաղադրիչներ
- անանաս - 1 հատ
- պանիր - 50 գր
- մաղադանոս - 1 փունջ
- միս խոզի - 600 գր
- ձիթապտուղ սև - 50 գր
Քայլերի հաջորդականություն
- Խոզի միսը խորանարդաձև կտրատում ենք, համեմում ենք աղով և տապակում ենք այնքան, մինչև վարդագույն դառնա:
- Ջուրը լցնում ենք տապակի մեջ այնպես, որպեսզի միսն ամբողջությամբ ծածկվի և մեղմ կրակի վրա եփում ենք 25 րոպե:
Անանասը բաժանում ենք երկու հավասար մասերի, հեռացնում ենք միջուկը:
- Անանասի միջուկի մի մասը մանր կտրատում ենք և ավելացնում խոզի մսին:
- Ձևավորում ենք ձիթապտղի կտորներով ու մանր կտրատած կանաչիով:
- Ավելացնում ենք քերած պանիրն ու 15 րոպե եփում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Մեր համեղ ուտեստը պատրաստ է:
Կարելի է մատուցել բրնձի հետ: Բարի ախորժակ:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: