

- Yield: 25 րոպե անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 40 minutes
Խոզի միս անանասով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Խոզի միսը կտրատում ենք անանասի օղակներից փոքր-ինչ մեծ կտորներով` 1-1.5 սմ հաստությամբ: Խոհանոցային մուրճով ամեն մի կտորը լավ ծեծում ենք: Ցանկալի է ծեծելիս մսի վրա թաղանթ դնել:
- Պանիրը խոշոր քերիչով քերում ենք:
- Ձևամանը կամ խորը տապակը ձիթայուղում ենք: Մսի կտորների վրա աղ ու պղպեղ ենք ցանում և դնում ձևամանի մեջ: Վրան դնում ենք անանասի կտորները:
- Վրայից լցնում ենք թթվասերը կամ մայոնեզը:
- Ցանում ենք քերած պանիրը, դնում 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ ու եփում 30-40 րոպե:
- Պատրաստ է:
- Անանասով խոզի միսն անպայման մատուցում ենք տաք վիճակում:
Անանասով ու հալեցրած պանրով խոզի միս արժե պատրաստել տոնական սեղանի համար, քանի որ այն շատ համեղ է, գեղեցիկ ու ախորժելի 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: