- Yield: Անմիջապես
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 45 minutes
Խոզի միս խնձորով և սալորաչրով
Բաղադրիչներ
- ձիթայուղ - 1 ճ/գդ
- կարագ - 1 ճ/գդ
- միս խոզի - 1.5 կգ
- սոխ - 200 գր (փոքր)
- արգանակ խոզի մսի - 150 մլ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 150 մլ
- չիր սալորի - 100 գր
- խնձոր - 3 հատ
- մշկընկույզ (мускатный орех) - 1 պտղունց
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Կարագապատ թավայի մեջ լցնում ենք ձիթայուղն ու տապակում խոզի միսը:
- Խոզի միսը տեղափոխում ենք ամանի մեջ և նույն տապակի մեջ 5 րոպե տապակում ենք սոխերը:
- Կաթսայի մեջ լցնում ենք խոզի միսը, սոխը, վրան մշկընկույզ ցանում, լցնում հավի արգանակն ու եռացնում: Այնուհետև կրակի տակն անջատում ենք և փակ կափարիչով զանգվածը թողնում 1 ժամ:
Ժամանակը լրանալուն պես խոզի մսերն ու սոխերը տեղափոխում ենք ամանի մեջ: Արգանակի մեջ ավելացնում ենք սերուցքն ու եռացնում 10 րոպե:
- Այնուհետև սոուսի մեջ լցնում ենք սոխերն ու կորիզահան արած սալորաչրերը, աղ ու պղպեղ ենք ցանում և եռացնում 5 րոպե:
- Մինչ սոուսը եփվում է, պատրաստում ենք խնձորները: Վերջիններս կեղևազրկում ենք, միջուկը հանում, կտրատում և ձիթայուղով տապակում:
- Խոզի միսը կտրատում ենք, վրան լցնում սոուսը և կողքերը շարում խնձորները: Ահա և վերջ:
Նման խոզի միս Դուք դեռ չեք կերել 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: