

- Yield: Անմիջապես
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 20 minutes
Խոզի միս սոյայի սոուսով և բանջարեղենով
Բաղադրիչներ
- միս խոզի - 500 գր
- հնդկական ընկույզ - 150 գր
- քացախ - 0,5 ճ/գդ
- սոյայի սոուս - 2 ճ/գդ
- անանաս - 400 գր (պահածոյացված)
- գազար - 2 հատ
- գինի սպիտակ - 2 ճ/գդ
- օսլա (крахмал) - 1 ճ/գդ
- աղ - ըստ ճաշակի
- պղպեղ սև - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Անանասը լցնում ենք փլավքամիչի մեջ, հյութը պահում, իսկ պտղամիսը մանր կտրատում: Գազարը մաքրում ենք և օղակ-օղակ կտրատում: Կաթսայի մեջ խառնում ենք սպիտակ չոր գինին, քացախն ու անանասի օշարակը, ավելացնում ենք օսլան ու սոյայի սոուսը: Ձեռքի հարիչով լավ հարում ենք:
Խոզի փափկամիսը մանր կտրատում ենք, ուժեղ կրակի վրա տապակում մինչև կարմիր կեղև առաջանալը: Ըստ ցանկության աղ ու պղպեղ ենք ցանում և ավելացնում կտրատած անանասն ու գազարը:
- Այնուհետև ավելացնում ենք հնդկական ընկույզն ու խառնելով տապակում ևս 5 րոպե: Լցնում ենք սոուսը, թավան թափահարելով կամ խառնելով եփում 5 րոպե, ինչից հետո կափարիչը ծածկում ենք, կրակը հասցնում նվազագույնի և եփում 10 րոպե:
- Մատուցելիս զարդարում ենք կանաչիով ու քնջութով:
- Ահա և վերջ:
Սոյայի սոուսով խոզի միս մատուցելիս որպես խավարտ կարելի է վերցնել բրնձով փլավը: Բարի ախորժակ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: