- Yield: 10 րոպե անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 30 minutes
Խոզի մսով ռուլետ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Սոխն ու սխտորը լավ մանրացնում ենք։ Միջին ուժեղության կրակի վրա ենք դնում թավան և կարագը տաքացնում։ Լցնում ենք սոխը և 4 րոպե խառնելով տապակում։ Ավելացնում ենք սխտորը և ևս 1 րոպե տապակում։ Տապակած զանգվածը միջուկի համար նախատեսված բաղադրիչների հետ միասին լցնում ենք բլենդերի մեջ։
- Մանրացնում ենք, բայց ոչ շատ։
- Յուրաքանչյուր մսի կտորի վրա կտրվածք ենք անում, բայց ոչ մինչև վերջ։ Այնուհետև միսը բացում ենք և աղով ու պղպեղով համեմում։
- Յուրաքանչյուր կտորի մեջ ենք դնում միջուկը։
- Այնուհետև միսը ծածկում ենք, բեկոնի մեջ փաթաթում և խոհարարական թելով կապում։
- Դնում ենք տապակի մեջ և տեղափոխում մինչև 200 աստիճան նախապես տաքացրած ջեռոցի մեջ։ Մոտ 30 րոպե եփում ենք, մինչև պատրաստ լինի։ Պատրաստի ուտեստը սենյակային ջերմաստիճանում 10 րոպե հանգիստ ենք թողնում և մատուցում։ Կամ էլ թողնում ենք ամբողջությամբ սառչի, այնուհետև մատուցում` որպես սառը ուտեստ։
Բաղադրիչները նախատեսված են 6 չափաբաժնի համար։ Այս ուտեստը անյուղ է և համի տեսանկյունից չեզոք, որը պայմանավորված է բեկոնի և սալորաչրով ու ընկույզով պատրաստված միջուկի առկայությունից։ Այսպիսի մսով ռուլետ կարելի է մատուցել, թե տաք և թե սառը վիճակում, երկու դեպքում էլ շատ համեղ է 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
hrashali baxadratoms
Շնորհակալություն 🙂
shnorhakal em, shat lav ognutyun e.
Միշտ պատրաստ ենք օգնել 🙂
isk paqsimat@ vorn e
Բարև Ձեզ, պաքսիմատը панировочные сухари-ն է, սովորաբար պաքսիմատն օգտագործում են մսային և բանջարեղենային կոտլետներ պատրաստելիս՝ խրթխրթան կեղև ստանալու համար 🙂
Առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ`
http://www.cooks.am/ingredients/%D5%BA%D5%A1%D6%84%D5%BD%D5%AB%D5%B4%D5%A1%D5%BF/
shat shnorhakalutyun
Միշտ պատրաստ ենք օգնել 😉