- Yield: 10 րոպե անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 1ժ 20 րոպե
Խոզի փափկամիսը համեմունքներով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
Նշված բաղադրիչենրը նախատեսված են 4-6 չափաբաժնի համար։
- Սխտորը շերտերով կտրատում ենք։ Պապրիկան, ռեհանը, պղպեղը և աղը խառնում ենք բուսայուղի հետ։
Խոզի փափկամսի վրա (այն կողմի, որի վրա ճարպի շերտ չկա) դանակով անցքեր ենք անում` դեպի խորք։
- Այդ անցքերի մեջ սխտորի կտորներն ենք խրում։ Խոզի միսը շրջում ենք ճարպոտ մասի վրա և ճարպի շերտի վրա ցանցատիպ կտրվածքներ ենք անում։ Միսը բոլոր կողմերից համեմունքների խառնուրդով ենք պատում։ Մեխակները դնում ենք ցանցատիպ ճարպոտ մակերևույթի անցքերի մեջ։
- Միսը դնում ենք հրակայուն ամանի մեջ և տեղափոխում ենք նախապես մինչև 220 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ` ճարպոտ հատվածով դեպի վերև։ 20 րոպե եփում ենք, այնուհետև ջերմաստիճանը իջեցնում ենք մինչև 190 աստիճան և մոտ 1 ժամ եփում ենք, մինչև պատրաստ լինի։ Խոզի միսը դանակով ծակում ենք, եթե մսից թափանցիկ հյութ է ծորում, ուրեմն միսը պատրաստ է։ Եթե կա ասեղ-ջերմաչափ, ապա պատրաստի մսի ներքին ջերմաստիճանը պետք է մոտ 70 աստիճան լինի։
Պատրաստի խոզի փափկամիսը 10 րոպե սենյակային ջերմաստիճանում թողնում ենք, այնուհետև կտրում ենք և մատուցում։
Այսպիսով, մեր ուտեստը պատրաստ է, կարող ենք մատուցել տապակած բանջարեղենի կամ կարտոֆիլի ջեռեփուկի հետ։ Խոզի փափկամիս պատրաստելիս, կարող ենք փայլաթիթեղով փաթաթել , այնուհետև հրակայուն ամանի մեջ դնել, որպեսզի այն իր հյութով եփվի և ավելի համեղ լինի 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: