- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 50-60 minutes
Խոզի փափկամիսը սնկով
Բաղադրիչներ
- միս խոզի - 1,4 կգ (փափկամիս)
- սխտոր - 4-5 պճեղ
- պղպեղ սև - 0.5 թ/գդ
- պղպեղ կարմիր - 0.5 թ/գդ
- սոխ - 1/2 գլուխ
- աղ - 1 թ/գդ
- սունկ շամպինիոն - 600 գր
- կանաչի - 1 թ/գդ (չորացրած)
- բուսայուղ - 1 ճ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները` 6:
Սխտորը շերտերով կտրատում ենք։
- Խոզի փափկամսի մեջ դանակով անցքեր ենք բացում։
- Այդ անցքերի մեջ ենք դնում սխտորները։
Աղը, աղացած սոխն ու պղպեղները խառնում ենք իրար և խոզի փափկամիսը համեմում ենք։
Սունկն անհրաժեշտության դեպքում մեջտեղից կիսում ենք, լցնում ամանի մեջ, ավելացնում ենք չորացրած կանաչիները (ըստ ճաշակի), բուսայուղը և աղը` ըստ ճաշակի։ Խառնում ենք։
Միսը դնում ենք հրակայուն ամանի մեջ և սնկերը շարում ենք մսի կողքերով։
- Տեղափոխում ենք նախապես մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և մոտ 50-60 րոպե եփում ենք, մինչև միսն ամբողջությամբ եփվի։ Պատրաստի միսը 10-15 րոպե սենյակային ջերմաստիճանում ենք թողնում, այնուհետև կտրատում և մատուցում։ Ի դեպ, այն կարող եք մատուցել գինով սոուս 'Beurre rouge'-ով:
Ի դեպ, եթե մտածում եք, որ սունկը չի բավականացնի խոզի փափկամիս մատուցելիս, որպես խավարտ կարող եք կարտոֆիլի ջեռեփուկ պատրաստել 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
iskapes shat lav utestner en
Շատ շնորհակալ ենք 🙂