- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30-35 minutes
Խորոված – գրիլ հավի մսից
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները՝ 4-6:
Միսը 2 սմ լայնությամբ, 1 սմ հաստությամբ և 8-10 սմ երկարությամբ կտորներով կտրատում ենք և դնում մեծ ամանի մեջ: Մանրացնող սարքի մեջ ենք դնում մանր կտրատած կանաչիները, սխտորը, ձիթայուղն ու հարում այնքան, մինչև համասեռ սոուս ստանանք:
- Սոուսը լցնում ենք մսի վրա, ըստ ճաշակի աղ ենք անում և ձեռքերով հավասարապես տարածում: Միսը գիշերը դնում ենք սառնարանի մեջ, որպեսզի մարինացվի:
- Մսի կտորի վրա բեկոն ենք դնում, ռուլետաձև փաթաթում և հագցնում փայտիկի վրա (Կախված փայտիկի երկարությունից յուրաքանչյուրի վրա 4-5 ռուլետ ենք հագցնում):
- Խորովածներն առանց կարագի տապակում ենք թավայի մեջ: Նախքան պատրաստ լինելը, մի քանի անգամ շրջում ենք, որպեսզի միսը բոլոր կողմերից տապակվի: Մատուցում ենք անմիջապես՝ տաք վիճակում:
Ի դեպ, կարելի է խորովածները նաև ջեռոցում պատրաստել՝ ցանցի վրա և գրիլ ռեժիմում: Եթե ջեռոցում եք պատրաստելու, ապա պետք է մի քանի ժամ առաջ փայտիկները ջրում թողնեք, որպեսզի դրանք ջեռոցում չվառվեն 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: