

- Yield: 30
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 20 minutes
Խորտիկներ պանրի և խոզապուխտի միջուկներով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Ձվերը, կաթի մեկ երրորդը, աղն ու ալյուրը ձեռքի հարիչով լավ հարում ենք, որպեսզի գնդիկներ չմնան: Լցնում ենք մնացած կաթը և խառնում ենք: Շատ ջրիկ խմոր է ստացվում: Առնվազն մեկ ժամ խմորը պահում ենք սառնարանում: Այս դեպքում խմորը լավ կբարձրանա ու հարթ կլինի:
- Պատրաստում ենք առաջին միջուկը: Հալած պանիրն ու խաշած ձուն քերիչով քերում ենք, ավելացնում ենք ճզմած սխտորը, մի քիչ մայոնեզև խառնում ենք:
- Պատրաստում ենք երկրորդ միջուկը: Պանիրը քերիչով քերում ենք, իսկ խոզապուխտը մանր կտրատում, ավելացնում ենք եգիպտացորենը, մի քիչ մայոնեզ և խառնում ենք:
- Ջեռոցը 220 աստիճան տաքացնում ենք, փոքրիկ ձևամանների մեջ մի-մի փոքր կտոր կարագ ենք դնում: 2-3 րոպեով դնում ենք տաք ջեռոցի մեջ՝ ուշադիր լինելով, որ կարագը չայրվի: Ձևամանները հանում և կարագը վրձնով տարածում ենք ձևամանների պատերին:
- Քանի դեռ ձևամանները տաք են, խմորն անմիջապես լցնում ենք ձևամանի մեջ՝ կեսից մի քիչ պակաս կամ կիսով չափ: Դնում ենք ջեռոցի մեջ և թխում 15-20 րոպե:
- Թխելիս խմորը բավական բարձրանում է, իսկ բլիթներն իրենք իրենց դուրս են գալիս ձևամաններից: Հովացնում ենք, թեև կարելի է տաք-տաք էլ օգտագործել: Միջուկը լղնում ենք խմորների մեջ:
- Կամ լցնում վրան:
- Ահա և վերջ:
Համեղ խորտիկներ , որոնք խորհուրդ ենք տալիս պատրաստել հատկապես Ամանորին 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: