- Yield: Անմիջապես
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 15 minutes
Խորտիկ ”Ձնեմարդ”
Բաղադրիչներ
- ձու - 12 հատ
- գազար - 1-2 հատ(խաշած)
- պղպեղ սև հատիկավոր - 30 հատ
- սպագետտի - 6 հատ
- մաղադանոս - 6 ճյուղ
Քայլերի հաջորդականություն
- Ձուն պինդ եփում ենք, սառեցնում և մաքրում։ Ձվի վերևի և ներքևի հատվածը մի փոքր կտրում ենք (որ հնարավոր լինի կանգնեցնել)։ Սպագետտի կամ փայտիկի օգնությամբ ձվերն իրար վրա ենք դնում` ձևավորելով ձնեմարդուկի մարմինը։ Եփած գազարը մաքրում ենք և կլոր կտրտում։ Լայն կլոր գազարի վրա ենք դնում փոքր կլորը, և ամրացնում սպագետտի վրա։ Սպագետտիի դուրս ցցված հատվածը մկրատով կտրում ենք։
Հատիկավոր պղպեղով պատրաստում ենք ձնեմարդու աչքերն ու կոճակները։
Գազարից եռանկյունի ենք կտրում և տեղադրում ձնեմարդուկի քիթը։ Մաղադանոսի ճյուղով ձնեմարդի ձեռքն ենք պատրաստում և ամրացնում կողքից։
- Ահա և պատրաստ է մեր «Ձնեմարդ»-ը։ Բարի ախորժակ։ Շնորհավոր Ամանոր։
Այս խորտիկը կզարդարի ցանկացած ամանորյա սեղան։ Այն կարող ենք պատրաստել նաև լորի ձվով 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
ուղակի հրաշք է
Ուրախ ենք, որ հավանեցիք 🙂