

- Yield: 1 օր անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 50 minutes
Խորտիկ ”Սառեցրած ձու”
Բաղադրիչներ
- ձու - 7 հատ
- խոզապուխտ - 5 շերտ
- հավի ֆիլե - 100 գր
- ոլոռ կանաչ պահածոյացված - 50գր
- եգիպտացորեն պահածոյացված - 50գր
- տաքդեղ կարմիր - 1/2 հատ
- ժելատին - 2 ճ/գդ
- կանաչի
Քայլերի հաջորդականություն
- Ֆիլեն եփում ենք (եռալուց հետո ևս 20 րոպե) աղ արած ջրի մեջ։
Մեզ հարկավոր է 1 բաժակ հավի արգանակ։
Ժելատինի վրա լցնում ենք 100մլ եռացրած-սառեցրած ջուր և թողնում այնքան ժամանակ, որքան նշված է տուփի վրա։
Ձուն սոդայով լավ լվանում ենք։
Այնուհետև ձվի բութ կողմից 2-2,5 սմ տրամագծով անցք ենք բացում։
Սպիտակուցն ու դեղնուցը դատարկում ենք (մեզ միայն կճեպն է հարկավոր)։
Կճեպներն ախտահանելու համար ընկղմում ենք սոդայաջրի (սոդան լուծում ենք տաք ջրում) մեջ։
Այնուհետև հոսող ջրի տակ լավ լվանում ենք։
- Խոզապուխտը կտրատում ենք ոչ մեծ խորանարդների։
Խոզապուխտի փոխարեն կարող եք նաև խաշած հավի ֆիլե օգտագործել։
Տաքդեղը մաքրում ենք և խորանարդաձև կտրատում։
Ժելատինը լուծում ենք 1 բաժակ տաք հավի արգանակի մեջ։
Ձվի կճեպը դնում ենք տակդիրի վրա, որպեսզի հեշտ լցոնենք միջուկը։
Լցնում ենք կանաչին և տաքդեղը։
- Այնուհետև ավելացնում ենք խոզապուխտը, ոլոռն ու եգիպտացորենը։
Այդ զանգվածի վրա լցնում ենք ժելատինով արգանակը և դնում սառնարան 1 օրով։
- Սառնարանից հանելուց հետո կճեպը հանում ենք և մատուցում
Այսպիսի խորտիկ պատրաստելու համար ամենևին էլ պարտադիր չէ միջուկն ամբողջությամբ նույնը լինի։ Կարող եք տարբեր տեսակի միջուկներով լցոնել 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: