- Yield: Անմիջապես
- Prep Time: 5 minutes
- Cook Time: 5 minutes
Խորտիկ “Al dente”
Բաղադրիչներ
- երշիկ - 100 գր(կիսաապխտած)
- չիր սալորի - 200 գր(առանց կորիզ)
- կաթնաշոռ - 100 գր
- նուշ
- ձիթապտուղ կանաչ
Քայլերի հաջորդականություն
- Սալորաչիրը լվանում ենք և թղթե սրբիչով չորացնում։ Նուշը ջեռոցում չորացնում ենք։
Սալորաչիրը մի կողմից կտրում ենք։ Այնուհետև սալորաչիրը լցոնում ենք կաթնաշոռով և մեջը դնում ենք նուշը։
- Լցոնված սալորաչրերը փաթաթում ենք երշիկի մեջ։ Ատամի չոփիկի վրա ենք հագցնում ձիթապտուղը և այդ նույն փայտիկով ամրացնում երշիկի մեջ փաթաթված սալորաչիրը։ Եվ քանի որ առջևում Ամանոր է, եկեք այն զարդարենք տոնածառ հիշեցող ծիտրոնի ճյուղով և շեղանկյունաձև կտրած տաքդեղով։
Կարծում եմ անսպասելի ժամանած հյուրերին երկար սպասեցնել չտվեցինք։ Այսպիսի խորտիկ պատրաստեկու համար անհրաժեշտ են հաշված րոպեներ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: