- Prep Time: 20 minutes
- Cook Time: 15 minutes
Խուրմայով կոնֆետներ
Բաղադրիչներ
- վարսակի փաթիլներ (հերկուլես) - 40 գր
- խուրմա - 150 գր (կորիզահան)
- բանան - 1 հատ
- կոկոսի քերուկ - 1 բաժակ
Քայլերի հաջորդականություն
- Կոմբայնի բաժակի մեջ ենք լցնում կորիզահան խուրմաները, բանանն ու վարսակի
փաթիլները։ Մանրացնում ենք մինչև համասեռ դառնան։
- Ահա այսպիսի գրեթե հարթ շիլա ենք ստանում։ Ավելացնում ենք կոկոսի քերուկը և
գդալով խառնում ենք։
- Բավականին թանձր զանգված ենք ստանալու և դժվար կլինի այն հրուշակեղենային
ներարկիչով լցնել յուղաթղթով պատված տապակի մեջ։ Դրա համար էլ խմորը թեյի գդալով ենք լցնում տապակի մեջ։ Թխում ենք 15 րոպե, մինչև 160 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։ Թխվածքաբլիթը դրսի կողմից կչորանա, իսկ մեջը փափուկ կմնա։
- Կարող ենք նաև չթխել, պարզապես թաթախում ենք կոկոսի քերուկի մեջ և ստանում ենք շատ փափուկ կոնֆետներ։
- Երկու տարբերակով էլ շատ համեղ է, բայց թխվածքաբլիթը, հաստատ, ավելի շատ
կհավանեք։
Եթե ունեք ժամանակ և ցանկություն կոկոսի քերուկն ինքներդ կարող եք պատրաստել։ Վերցնում ենք կոկոսը, հյութը որպես կաթ ենք օգտագործում, իսկ կոկոսի պտղամիսը մուգ մասից առանձնացնում ենք, լցնում ենք բլենդերի մեջ և մանրացնում։ Այնուհետև քամում ենք և ստանում բոլորովին չոր կոկոսի քերուկ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: