

- Yield: Անմիջապես
- Prep Time: 5 minutes
- Cook Time: 15 minutes
Քունջութով և խուրմայով շոկոլադե աղանդեր
Բաղադրիչներ
- շոկոլադ սև - 300 գր
- գետնանուշ - 60 գր (մանրացրած)
- քունջութ - 1 բաժակ
- արևածաղկի սերմեր - 1 բաժակ (մաքրած)
- մեղր - 4 ճ/գդ
- սոյայի սոուս - 1 ճ/գդ
- կակաո - 3 ճ/գդ
- խուրմա - 200 գր
Քայլերի հաջորդականություն
- Քունջութը չոր թավայի մեջ բովում ենք մինչև ոսկեգույն երանգ ստանանք։
- Արևածաղկի սերմերը թավայի մեջ բովում ենք մինչև ոսկեգույն երանգ ստանանք։
- Խուրման կորիզահան ենք անում։
- Բլենդերի բաժակի մեջ ենք լցնում քունջութի կեսը, արևածաղիկի սերմերի կեսը, խուրման, մեղրը, սոյայի սոուսը, ավելացնում ենք կակաոն և հարում:
- Պատրաստված խառնուրդից գունդ ենք ձևավորում և մնացած արևածաղկի և քունջութի մեջ հունցում ենք։
- Ձևամանը յուղաթղթով պատում ենք, այնուհետև խառնուրդը տեղափոխում ենք ձևամանի մեջ` մատներով տարածելով խմորը ամբողջ ձևամանով մեկ։
- Շոկոլադը գոլորշու վրա հալեցնում ենք։
- Հալեցրած շոկոլադը խմորի վրա ենք լցնում և հավասարապես տարածում ենք։
- Վրան գետնանուշ ենք ցանում։
- 15 րոպեով դնում ենք սառնարանը, որպեսզի սառչի։
- Սառած բրաունին կտորների ենք բաժանում և մատուցում:
Առանց շաքարավազի շատ համեղ շոկոլադե աղանդեր , որը պատրաստելու համար ընդամենը 20 րոպե է անհրաժեշտ և արդյունքում հանգիստ կլինենք մեր երեխաների համար 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Շատ համեղ է!!!!
Շատ ուրախ ենք, որ հավանել եք 🙂