- Prep Time: 20 minutes
- Cook Time: 15 minutes
Խտացրած կաթով ձողիկներ
Բաղադրիչներ
- խմորիչով շերտավոր խմոր - 500 գր
- խտացրած կաթ եփված - 1 տուփ
- կարագ - 200 գր
- շաքարի փոշի
Քայլերի հաջորդականություն
- Սովորական թղթից պատրաստում ենք փոքրիկ պարկ։ Սուր հատվածը կտրում ու դակիչով ամրացնում ենք։
- Այնուհետև թղթե ֆորման պատում ենք փայլաթիթեղով։
- Խմորը հանում ենք սառնարանից, բացում ու բաժանում ենք 10 մասի։
- Խմորի երկար շերտերը փաթաթում ենք ֆորմաների վրա, դնում ենք փայլաթիթեղապատ ձևամանի մեջ, ջրով խոնավեցնում ու 20-30 րոպե թողնում ենք, որ հասունանա։
- Թխում ենք 10-15 րոպե 200 աստիճան տաքացրած ջեռոցում։ Այնուհետև ֆորմաները հեռացնում ու այդպես մոտ 5 րոպե թողնում ենք ջեռոցում, որից հետո դնում ենք ճաղավանդակի վրա, որպեսզի սառչի։
- Փափկած կարագը հարում ենք, ապա ավելացնում ենք եփած խտացրած կաթը և շարունակում ենք հարել։
- Խոհանոցային ներարկիչի օգնությամբ ձողիկները լցոնում ենք կրեմով, վրան շաղ ենք տալիս շաքարի փոշի ու մատուցում ենք թեյի հետ։
Հաճելի թեյախմություն։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: