

- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 10 minutes
Խտացրած կաթով պաղպաղակ
Բաղադրիչներ
- խտացրած կաթ - 380 գր
- յոգուրտ դասական - 200 գր
- թթվասեր - 200 գր
- վանիլին - 8 գր
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները՝ 4-6:
1-ին փուլ.
Վերցնում ենք խտացրած կաթը, յոգուրտը, թթվասերը և վանիլինը: Կարող ենք դիետիկ խտացրած կաթ վերցնել, քանի որ դրա մեջ շաքարավազի փոխարեն, գլյուկոզա է: Հաշվի առնելով այն, որ պաղպաղակի հիմնական մասը բալիկներին է բաժին ընկնում, ուրեմն յոգուրտն էլ լավ կլինի մանկական վերցնել: Ցանկացած յուղայնության թթվասեր հարմար է:
2-րդ փուլ.
Բոլոր բաղադրիչները հերթականությամբ լցնում ենք հարիչի բաժակի մեջ և թեթևակի հարում ենք մինչև բոլոր բաղադրիչները խառնվեն իրար:
- 3-րդ փուլ.
Խառնուրդը զգուշորեն ձևամաների մեջ ենք լցնում, այնուհետև փայտիկները մտցնում ենք պաղպաղակի մեջ: Եթե ձևաման չկա, ապա պաղպաղակը կարող ենք լցնել պլաստիկե տարայի մեջ: Ձևամանը կամ տարան դնում ենք սառցարանը և սառեցնում ենք:
- 4-րդ փուլ.
Մի քանի ժամ հետո պաղպաղակը սառցարանից հանում ենք: Պաղպաղակը, ձևամանից հեշտ հանելու համար, կարող ենք մի քանի վայրկյան ձևամանը հոսող տաք ջրի տակ պահել:
Ինչպես հասկացաք, պաղպաղակ պատրաստելու մեջ ոչ մի բարդություն չկա: Պատրաստեք և ուրախացրեք Ձեր բալիկներին
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
hargeli ibrev te shef xoharar ete paxpaxaki kam xmorexeni baxadatroms@ cheq imanum uremn mi greq ev izur aydqan tank baxadrichner@ mi pchacreq
Տվյալ բաղադրատոմսը փարձված է և միանշանակ ստացվում է համեղ պաղպաղակ: Խնդրում եմ մանրամանեք, ինչը Ձեզ մոտ լավ չի ստացվել, մենք կփորձենք օգնել
Barev chez xntrum em karox ek mez mankakan xohanocic baxadratoms tramadrek
Բարև Ձեզ, մանկական բաղադրատոմսերն ավելի ուշ կտեղադրվեն
Barev chez xntrum em karox ek mez mankakan xohanocic baxadratoms tramadrek
Բարև Ձեզ, մանկական բաղադրատոմսերն ավելի ուշ կտեղադրվեն հարգելի մասնակից
espes lriv chstacvac baxadrichner@ chem karox nshel mi qanis@ knshem ete shokolad@ halum enq ev avelacnum kremi vra stacvum e sarac shokolad kremi mech ev shat thach e uteluc ev karamelayin paxpaxak@ karces te sarecrac jur uteinq u ayspes sharunak
Հարգելի մասնակից, մեզ մոտ տեղադրված բոլոր բաղադրատոմսերը փորձված են և որպեսզի մեր մասնակիցների մոտ խնդիրեներ չառաջանան, պետք է միշտ ճշգրտորեն հետևել բաղադրիչների քանակին ու պատրաստման եղանակին:
Պաղպաղակները շատ նրբություններ ունեն և փոքրիկ վրիպակը վատ կարող է անդրադառնալ արդյունքի վրա:
Հնարավոր է որոշ վրիպումներ եք թույլ տվել պատրաստման ընթացքում նորից քայլ առ քայլ ստուգեք ձեր գործողությունները: Վստահ եմ լավ կստացվի, քանի որ ես ինքս պատրաստեցի և բավականին լավ արդյունք ունեցա: Ի դեպ շնորհակալություն շատ համեղ էր ամեն ինչ:
hianali
es uzum em torti baxadratoms
Բարև Ձեզ Իռա ջան: Ահա այստեղ կարող եք գտնել տորթերի բաղադրատոմսեր՝
http://www.cooks.am/category/%D5%A1%D5%B2%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A5%D6%80/%D5%A9%D5%AD%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84%D5%B6%D5%A5%D6%80/
Shat lav paxpaxakneren patraastelem u chem djgohel shat shnorakalem shef xohararic arten mi amisa urish paxpaxak Chem gnel
Անչափ շնորհակալ ենք Մերի ջան
nerecek devxci eogurt kline
Ես նույնպես փորձել եմ և շատ համեղ է ստացվել։ Շնորհակալություն ։
Կարող ե՞ք ինձ ամանորյա աղցանների բաղադրատոմսեր տրամադրել
Արփի ջան, ուրախ ենք, որ հավանել եք: Ահա մեր բոլոր ամանորյա բաղադրատոմսերը, որտեղ կարող եք գտնել նաև աղցաններ`
http://www.cooks.am/category/%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B8%D6%80%D5%B5%D5%A1-%D5%A2%D5%A1%D5%B2%D5%A1%D5%A4%D6%80%D5%A1%D5%BF%D5%B8%D5%B4%D5%BD%D5%A5%D6%80/
isk konkret qani jam pahenq sarnaranum?
Բարև Ձեզ, 3-4 ժամը բավական է
es henc skzbic havaneci dzer kayq@ vorovhetev estex shat lav kerakurneri baxadratomser kan
Անչափ շնորհակալ ենք Մանե ջան