Ծաղկակաղամբով կոտլետներ
Բաղադրիչներ
- ծաղկակաղամբ - 250 գր
- սոխ - 1 գլուխ
- վարսակի փաթիլներ (հերկուլես) - 1/4 բաժակ
- ալյուր - 1 ճ/գ
- կիտրոն - 1 կտոր
- պաքսիմատ - 1/2 բաժակ
- բուսայուղ - 30 մլ
- աղ - ըստ ճաշակի
- համեմունք - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Ծաղկակաղամբը բաժանում ենք մասերի՝ ըստ ծաղկաբույլերի։
- Կիտրոնի շերտը գցում ենք աղաջրի մեջ, ապա ավելացնում ենք ծաղկակաղամբն ու 5 րոպե շոգեխաշում եռացրած ջրի մեջ։
- Վարսակի փաթիլները լցնում ենք ջրի մեջ ու 10 րոպե թողնում։
- Սոխը խորանարդաձև կտրատում ենք։
- Եփվելուց հետո ծաղկակաղամբը մանր կտրատում ենք։ Այնուհետև առանձին տարայի մեջ խառնում ենք սոխը, ծաղկակաղամբն ու վարսակի փաթիլները։
- Ավելացնում ենք ալյուրը, աղը, համեմունքներն ու խառնում ենք։ Այնուհետև ստացված զանգվածից ձևավորում ենք կոտլետները, թաթախում ենք պաքսիմատի մեջ ու երկու կողմից մի քանի րոպե միջին կրակի վրա տապակում ենք։
Ծաղկակաղամբով պատրաստված համեղ ու նուրբ կոտլետները պատրաստ են։
Բարի ախորժակ։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: