- Yield: 3 շաբաթ անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 30 minutes
Ծիրանի լիկյոր
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Ծիրանները մաքրում ենք, հեռացնում կորիզը, մանր կտրատում և լցնում 2լ-անոց բանկայի մեջ, ապա վրան լցնում օղին, վանիլինը և խառնում փայտե գդալով: Ծածկում ենք բանկան մետաղյա կափարիչով և դնում արևոտ տեղ (օրինակ՝ պատշգամբի վրա) 12ժամով:
- Պատրաստում ենք օշարակը: Դրա համար կաթսայի մեջ ենք լցնում ջուրը, շաքարավազը և տեղափոխում միջին կրակի վրա: Երբ հեղուկը սկսի եռալ, փայտե գդալով սկսում ենք այն խառնել մինչև շաքարավազի ամբողջությամբ լուծվելը՝ թողնելով օշարակը եռա 2-3րոպե: Թողնում ենք օշարակը ամբողջությամբ սառչի սենյակային ջերմաստիճանում:
- Այնուհետև վերցնում ենք 1 հատ դատարկ ապակե բանկա 2լ տարողությամբ, վրան դնում մարլյայի կրկնակի շերտ, ապա ծիրանի և օղու խառնուրդը անցկացնում մարլյայի միջով:
- Հանում ենք մարլյան, բանկայի մեջ լցնում արդեն հովացած օշարակը, խառնում այդ ամենը փայտե գդալով:
Պատրաստի լիկյորը լցնում ենք համապատասխան շշերի մեջ, փակում խցանով և տեղափոխում սառնարան 2-3 շաբաթով, որից հետո միայն համտեսում:
Ծիրանի լիկյորը կարելի է ավելի երկար պահել սառնարանում. դրանից նրա համային հատկությունները ավելի կլավանան:
Купить аванафил с доставкой по Москве.
Թողնել պատասխան
Մուտք եղեք: