- Yield: 4 ժամ անց
- Prep Time: 40-45 minutes
- Cook Time: 10-15 minutes
Ծիրանով տորթ
Բաղադրիչներ
- Մուսսի համար`
- կաթ - 80 մլ
- շաքարավազ - 80 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 350 մլ
- ժելատին - 12 գր
- ձվի դեղնուց - 4 հատ
- պանիր մասկարպոնե - 250 գր
- ջեմ ծիրանի - 2 ճ/գդ
- բիսկվիթ - 1 հատ
- վանիլին - 0,5 թ/գդ
- Ջնարակի համար`
- շաքարավազ - 100 գր
- ժելատին - 8 գր
- գլյուկոզա - 100 գր
- խտացրած կաթ - 70 գր
- ջուր - 90 մլ
- շոկոլադ սպիտակ - 100 գր
- սննդի գունանյութ - 0,5 թ/գդ (կարմիր)
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները` 8: 20 կամ 18 սմ տրամագծով ձևաման։ Պատրաստում ենք բաղադրիչները։
Պատրաստի բիսկվիթը ձևամանի չափով կտրում ենք։
- Բիսկվիթը 3 մասի ենք կիսում, մեզ անհրաժեշտ է 1 շերտը։ Շերտը մի կողմ ենք դնում։
- Ժելատինի վրա ջուր ենք լցնում։ Դեղնուցները շաքարավազի հետ հարում ենք։ Կաթը տաքացնում ենք և բարակ շիթով լցնում դեղնուցների մեջ։ Դնում ենք թույլ կրակի վրա և եփում ենք մինչև թանձրանա։ Կրակից վերցնում ենք և ավելացնում ջրում լուծած ժելատինը (գոլորշու վրա տաքացնում ենք և խառնում, որպեսզի ժելատինը լուծվի)։ Թողնում ենք մի քիչ սառչի, ավելացնում ենք մասկարպոնեն և խառնիչով անմիջապես խառնում ենք։
- Այնուհետև ավելացնում ենք ծիրանի ջեմը (ըստ ցանկության)։ Սերուցքը հարում ենք մինչև փրփրի։ Ծիրանաջեմով զանգվածը 30 աստիճանի հասնելուց հետո` լցնում ենք սերուցքի մեջ և լավ խառնում ենք։
- Լցնում ենք ձևամանի մեջ։
- Վրան ենք դնում բիսկվիթը, որը սեղմում ենք մուսսի մեջ այնպես, որ մուսսը կողքեից դուրս գա։ Տորթը գիշերը կամ առնվազն 4 ժամով սառնարանն ենք դնում։
- Այժմ հայելանման ջնարակն ենք պատրաստում։ Գլյուկոզայի օշարակը, շաքարավազն ու ջուրը լցնում ենք կաթսայի մեջ։ Դնում ենք կրակի վրա և եռման աստիճանի հասցնում (103 աստիճանի պետք է հասնի)։ Ժելատինի վրա ջուր ենք լցնում։ Շոկոլադը կտրատում ենք, ավելացնում ենք խտացրած կաթը։ Օշարակը կրակից վերցնում ենք և լցնում խտացրած կաթով շոկոլադի մեջ, խառնում ենք, ավելացնում ենք ժելատինը (ուռելուց հետո այն դնում ենք գոլորշու վրա, տաքացնում ենք մինչև ժելատինը լուծվի), գունանյութը և ձեռքի բլենդերով հարում ենք (բլենդերը զանգվածի մեջ լցնելուց հետո ենք միացնում)` բաժակը պետք է անկյան տակ լինի։ Աշխատում ենք պղպջակներ չառաջացնենք, եթե այնուամենայնիվ պղպջակներ կան, լցնում ենք մաղի մեջ և մաղում ենք։ Հայելանման ջնարակի մեջ պատկերներն արտացոլվում են։ Ջնարակը սննդային փաթեթով ծածկում ենք և մինչև 35 աստիճան սառեցնում։
- Տորթը սառնարանից հանում ենք, օղակից ազատում։ Տորթը շրջում ենք, որպեսզի բիսկվիթը ներքևում մնա։ Տորթը դնում ենք ցանցի կամ ամանի վրա և ջնարակը լցնում ենք վրան։ Սկզբում կողքերից ենք լցնում, այնուհետև արագորեն անցնում ենք մեջտեղի հատվածին։ Բայց ջնարակը լցնելու ձևը` ինքներս ենք կարգավորում։ Տորթը տեղափոխում ենք մատուցարանի մեջ և ըստ ճաշակի ձևավորում ենք։
Ի դեպ, այսպիսի տորթ պատրաստելիս, կարող ենք ձևավոր ձևաման վերցնել, այդպես այն ավելի հետաքրքիր կլինի։ Հաճելի թեյախմություն 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
mersi sat haceli en bolor@
Շատ շնորհակալություն 🙂
inch e nshanakum glyukozayi osharak? da inch e?
Գլյուկոզայի օշարակը նույն գլյուկոզան է, որը կարող եք ձեռք բերել թխվածքների մասնագիտացված խանութներից 🙂