- Yield: 1-2 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 1ժ 10 րոպե
Ծննդյան տորթ
Բաղադրիչներ
- Գունավոր բիսկվիթի համար՝
- ձու - 4 հատ
- շաքարավազ - 180 գր
- ալյուր - 100 գր
- փխրեցուցիչ - 0,5 թ/գդ
- վանիլին - 0,5 թ/գդ
- սննդի գունանյութ - ըստ ճաշակի
- Սպիտակ բիսկվիթի համար՝
- ձու - 5 հատ
- շաքարավազ - 200 գր
- ալյուր - 120 գր
- փխրեցուցիչ - 0,5 թ/գդ
- վանիլին - 0,5 թ/գդ
- Ջնարակի համար՝
- ձվի սպիտակուց - 1 հատ
- ինվերտային օշարակ - 150 մլ
- աղ - 1/4 թ/գդ
- շաքարի փոշի - 120 գր
- վանիլին - 1 թ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք գունավոր բիսկվիթը: Սպիտակուցները դեղնուցներից առանձնացնում ենք։
Հարիչով սպիտակուցներն ամենացածր արագության տակ հարում։ Դանդաղ, գդալ առ գդալ, ավելացնում ենք շաքարավազն ու վանիլինը։ Հարում ենք մինչև պինդ փրփուր ստանանք (8-15 րոպե)։ Երբ սպիտակուցային զանգվածը սպիտաում է, գդալ առ գդալ ավելացնում ենք դեղնուցները։
Ալյուրն ու փխրեցուցիչը մաղում ենք, հարիչն անջատում և ալյուրն աստիճանաբար լցնում սպիտակուցային զանգվածի մեջ` գդալով զգուշորեն վերից-վար շարժումներով խառնելով։
Զանգվածը հավասար մասերի ենք բաժանում և յուրաքանչյուրի մեջ խառնում գունանյութերը: Բազմագույն խմորները տարբեր հրուշակեղենային պարկերի մեջ ենք լցնում: Ձևամանը ծածկում ենք փայլաթիթեղով (եթե փայլաթիթեղ չկա, ապա պատում ենք կարագով, որպեսզի խմորը թխվելուց չվառվի) և խմորները սեղմում ձևամանի մեջ այնպես, որ դրանք լավ խառնվեն իրար:
- Եթե արդեն ամբողջ խմորը ձևամանի մեջ ենք լցրել, ապա ձևամանը դնում ենք ջեռոցի մեջ և թխում (պատրաստ լինելը ստուգում ենք չոփիկով):
- Թխվելուց հետո թողնում ենք սառչի, այնուհետև կտորների ենք բաժանում և 1 ժամով տեղափոխում սառցարան (կտորները պետք է պինդ լինեն):
- Այնուհետև հանում ենք, ձևամանով թվեր կտրատում և դնում սառցարանը:
- Պատրաստում ենք սպիտակ բիսկվիթը: Գունավոր բիսկվիթի նման պատրաստում ենք սպիտակ բիսկվիթը, այնուհետև մի մասը նախապես փայլաթիթեղապատ ձևամանի մեջ ենք դնում, իսկ մյուս մասը` լցնում հրուշակեղենաին պարկի մեջ:
Սառեցված թվերն ուղղահայաց իրար կիպ շարում ենք ձևամանում դրված խմորի վրա, իսկ հրուշակեղենային պարկում եղած խմորը սեղմում ենք թվերի վրա:
- Խմորը հավասարապես տարածում ենք վրան, որպեսզի ձևամանն ամբողջությամբ ծածկվի:
- Տորթը թխում ենք 160 աստիճան տաքացրած ջեռոցում: 40 րոպե անց, ջեռոցի ջերմաստիճանն իջեցնում ենք մինչև 90 աստիճան: Ընդհանուր առմամբ թխում ենք 70-90 րոպե: Փայտիկով փորձում ենք, եթե չոր է դուրս գալիս խմորից, ուրեմն պատրաստ է:
- Տորթի վերևամասը կտրում ենք, կարող ենք ներքևն էլ կտրել, բայց դա պարտադիր չէ:
- Պատրաստում ենք սպիտակ ջնարակը: Կաթսայի մեջ ենք լցնում ձվի սպիտակուցը, ինվերտային օշարակը և աղը: Բարձր արագությամբ հարում ենք մինչ ստանանք մերենգայանման զանգված: Ավելացնում ենք մաղով անցկացրած շաքարի փոշին և հարիչով հարում: Վերջում լցնում ենք վանիլինը և կրկին հարում, մինչև համասեռ զանգված ստանանք:
Տորթի վրա բարակ ջնարակ ենք քսում:
- Այնուհետև ջնարակը գունանյութերի թվին համապատասխան կիսում ենք, յուրաքանչյուրին գունանյութ խառնում և երշիկանման ոլորում: Բոլոր գույները, բացի մանուշակագույնից զույգերով իրար ենք միացնում: Դրանք խառնելուց պետք չէ ուժեղ սեղմել, որպեսզի մուգ գույնի զանգված չստանանք:
- Այնուհետև այդ բոլորը խառնում ենք իրար, որպեսզի մեկ հատ բարակ շերտ ստանանք:
- Տորթը ծածկում ենք ստացված գունավոր ջնարակով, իսկ եզրերով մեկ՝ ամրացնում մանուշակագույն ջնարակ:
Ի դեպ, այսպիսի գունագեղ ծննդյան տորթ պատրաստելով, ցանկացած մանկական ծնունդ անմոռանալի կդարձնեք 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: