- Yield: 1-2 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 45 minutes
Կաթնային պիրոգ
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- ձու - 4 հատ
- ալյուր - 120 գր
- շաքարավազ - 120 գր
- Կաթնային օշարակի համար՝
- կաթ - 150 մլ
- խտացրած կաթ եփված - 150 մլ
- սերուցք մինչև 20% յուղայնությամբ - 150 մլ
- Ինչպես նաև՝
- շաքարի փոշի - 150 գր
- ձվի սպիտակուց - 1 հատ
- կոնյակ - 1 թ/գդ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բիսկվիթը: Դեղնուցները սպիտակուցներից առանձնացնում ենք: Դեղնուցները հարում ենք 100 գր շաքարավազի հետ, այնուհետև սպիտակուցները հարում ենք 1 պտղունց աղի և 20 գր շաքարավազի հետ: Զանգվածքները միացնում ենք, լցնում ալյուրը և կրկին հարում ենք:
Բիսկվիթը թխում ենք նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցում 25-30 րոպե:
- Պատրաստում ենք կաթնային օշարակը: Բալոր բաղադրիչները լցնում ենք կաթսայի մեջ, դնում կրակին և խառնում:
Բիսկվիթը հանում ենք ձևամանից և վրան լցնում դեռևս տաք օշարակը:
Ձվի սպիտակուցը շաքարավազի ու կոնյակի հետ լավ հարում ենք: Զանգվածը զգուշությամբ քսում ենք պիրոգի վրա:
- Զարդարում ենք ըստ ցանկությամբ կիտրոնի կեղևով կամ բիսկվիթի փշրանքներով:
- Ահա և վերջ:
- Վայելում ենք:
Իսկ այսօր վայելում ենք անչափ համեղ պիրոգ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: