

- Yield: Անմիջապես
- Prep Time: 10 minutes
- Cook Time: 25 minutes
Կաթնային քաղցրավենիք
Բաղադրիչներ
- շաքարավազ - 200 գր
- վանիլային շաքար - 2 թ/գ
- կարագ - 150 գր
- կաթ - 150 մլ
- ձու - 2 հատ
- փխրեցուցիչ - 2 թ/գ
- ալյուր - 400-500 գր
Քայլերի հաջորդականություն
- Կարագը տրորում ենք շաքարավազի և վանիլային շաքարի հետ:
- Ավելացնում ենք ձուն և խառնում ենք:
- Ավելացնում ենք կաթն ու խառնում ենք:
- Ավելացնում ենք փխրեցուցիչն ու շարունակում ենք խառնել:
- Ստացված խմորագունդը բացում ենք՝ ստանալով 5-7 մմ հաստությամբ խմորաշերտ և ֆորմայի օգնությամբ ձևավորում ենք թխվածքաբլիթներ:
- Ձևամանը պատում ենք յուղաթղթով կամ կարագով, թխվածքաբլիթները դնում ենք ձևամանի մեջ և 20-25 րոպե թխում 180 աստիճան տաքացրած ջեռոցում:
- Վրան շաղ ենք տալիս շաքարի փոշի ու մատուցում ենք:
Փափուկ կաթնային թխվածքաբլիթները վայելում ենք նախընտրելի ըմպելիքների հետ։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: