- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 5 minutes
Կաթնաշոռային թռչնի կաթ ժելեով
Բաղադրիչներ
- եղեգնաշաքար - 200 գր (65 գր ժելեի համար, 135 գր սուֆլեի համար)
- վանիլին - 2 թ/գդ
- հաղարջ սև - 200 գր
- ջուր - 200 գր
- ագար-ագար - 4 թ/գդ (2 թ/գդ ժելեի համար, 2 թ/գդ սուֆլեի համար)
- կաթնաշոռ - 200 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 150 գր
- ձվի սպիտակուց - 3 հատ
Քայլերի հաջորդականություն
- Չափաբաժինները` 4:
Ժելեի համար սև հաղարջ ենք վերցնում, եթե թարմ հաղարջ չկա, սառեցված ենք վերցնում։ Կարող ենք հաղարջն այլ թթվաշ հատապտուղներով փոխարինել։ Սառեցված հատապտուղները հալեցնում ենք և տրորում։ Ժելեի համար հատկապես սառեցված հատապտուղներն են հարմար` հյութը շատ է ստացվում։ Հաղարջը մանր մաղով անցկացնում ենք։ Ստացված հյութի վրա այնքան ջուր ենք լցնում, որ այն 250 մլ դառնա։ Մնացած հատապտուղները պահում ենք կոմպոտի կամ կիսելի համար։
- Հատապտղային հյութի մեջ 65 գր շաքարավազ ենք լցնում, ավելացնում ենք 2 թ/գդ (ոչ լիքը) ագար` հավասարապես տարածելով հյութի մակերևույթով մեկ։ Ագարն ամբողջությամբ թրջվելուց հետո, դնում ենք կրակի վրա։ Ժելեն պատրաստելուց 5 րոպե առաջ , ձևամանները դնում ենք սառցախցիկի մեջ, որպեսզի լավ սառչեն։ Հատապտղային հյութը, անընդհատ խառնելով հասցնում ենք եռման աստիճանի, 1 րոպե եռացնում ենք, այնուհետև ժելեն կրակի վրայից վերցնում ենք և թողնում մինչև 70 աստիճան սառչի։ 70 աստիճանում ժելեն դեռ տաք է լինում, իսկ 50 աստիճանում արդեն սկսում է պնդանալ։
- Այժմ սառցարանից ձևամանները հանում ենք և սկսում ժելեանման բուրգ կառուցել։ Դրա համար ձևամանի մեջ մի քիչ ժելե ենք լցնում և ամանը թեքում ենք, որպեսզի ժելեն պատերին քսվի։ Եթե ժելեի շերտը բարակ է, ապա ձևամանը ևս 1 րոպեով դնում ենք սառնարանը, այնուհետև հանում և նույն գործողությունը կրկնում։ Ժելեն սառը ձևամանների մեջ րոպեական պնդանանում է։ Եթե ժելեն նախքան ձևամանի մեջ լցնելն է պնդացել, ապա մի քիչ տաքացնում ենք։
- Բոլոր բրգերը պատրաստելուց հետո, անցնում ենք սուֆլեին։ Բարձր յուղայնությամբ կաթնաշոռը անցկացնում ենք մանր մաղով։
- Կաթնաշոռը բարձր յուղայնությամբ սերուցքի հետ հարում ենք և առայժմ մի կողմ դնում։
- 2 թ/գդ (ոչ լիքը գդալ) ագարի վրա 100 մլ ջուր ենք լցնում, խառնում ենք և դնում թույլ կրակի վրա։ Ագարն, անընդհատ խառնելով, հասցնում ենք եռման աստիճանի։ Այնուհետև ավելացնում ենք 135 գր շաքարավազը, վանիլինը, խառնում ենք և 1-2 րոպե թույլ կրակի վրա եփում ենք։
- Քանի դեռ օշարակը եփվում է, ձվի սպիտակուցները առավելագույն ուժեղության վրա հարում ենք` մինչև պինդ փրփուր ստանանք։ Անընդհատ խառնելով, բարակ շիթով ավելացնում ենք տաք օշարակը (օշարակը կրակի վրայից ենք վերցնում և լցնում սպիտակուցների մեջ)։
- Եվս մեկ րոպե հարում ենք։ Գդալով սպիտակուցները պատերից ներս ենք բերում, որպեսզի օշարակը հավասարապես տարածվի։ Այնուհետև հարիչի արագությունն իջեցնում ենք և ավելացնում ենք կաթնաշոռային զանգվածը։ Այդ ամենը լավ խառնում ենք մինչև համասեռ դառնա։
- Այնուհետև, պետք է ամեն ինչ արագ անենք, քանի որ սուֆլեն արդեն 40-50 աստիճանում սկսում է պնդանալ։ Սուֆլեն լցնում ենք ժելեապատ ձևամանների մեջ և 30 րոպեով տեղափոխում ենք սառնարանը։ Կարող ենք ավելի երկար թողնել, բայց 30 րոպեն լրիվ բավական է, որպեսզի սուֆլեն սառչի։
Մատուցելուց առաջ սուր դանակով ձևամանի կողքերով անցկացնում ենք` աղանդերը թեթևակի առանձնացնելով։ Այնուհետև ձևամանը 30 վայրկյանով դնում ենք տաք ջրի մեջ, որից հետո ձևամանը զգուշորեն ամանի մեջ շրջում։ Եթե դժվար է դուրս գալիս, ապա թեթևակի թափահարում ենք ձևամանը։
- Ահա և վերջ:
Ահա այսպիսի հետաքրքիր «կաթնաշոռային թռչնի կաթ ժելեով», որը կարող ենք ինչպես մեծ ձևամանում բրգաձև պատրաստել, այնպես էլ փոքրիկ ձևամանների մեջ, որպեսզի յուրաքանչյուրն ուտելիս մեկական «բուրգ» ունենա 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Knereq agar-agar inch e?
Հարգելի Սոնա, ագար-ագարի մասին կարող եք ծանոթանալ այստեղ`
http://www.cooks.am/ingredients/%D5%A1%D5%A3%D5%A1%D6%80-%D5%A1%D5%A3%D5%A1%D6%80/
Shat artakarg sayta apreq shat
Սիրելի Արմինե, շնորհակալ ենք, որ հետևում եք մեր կայքի հրապարակումներին և գնահատում եք մեր աշխատանքը։ ։)