

- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 30 minutes
Կաթնաշոռային ժելե «Զեբր»
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Կաթը լցնում ենք կաթսայի մեջ, ավելացնում ենք ագար-ագարն ու դնում ենք թույլ կրակի վրա։
- Շոկոլադը հալեցնում ենք այս եղանակով։
- Կաթնաշոռը բլենդերով հարում ենք։
- Ավելացնում ենք թթվասերն ու շաքարավազը և լավ խառնում ենք։
- Կաթնաշոռային զանգվածն ավելացնում ենք կաթին ու մոտ 5 րոպե եփում։
- Կաթնաշոռային զանգվածը բաժանում ենք երկու մասի։ Մի մասին ավելացնում ենք հալեցրած շոկոլադն ու լավ խառնում ենք։
- Ստացվում է երկու զանգված՝ կաթնաշոռային ու շոկոլադե։ Գդալի օգնությամբ լցնում ենք մեկ գդալ կաթնաշոռային ու մեկ գդալ շոկոլադե զանգված և այդպես շարունակ։ Այնուհետև երկու ժամ պահում ենք սառնարանում։
- Նրբահամ դեսերտը պատրաստ է։
Վայելում ենք սուրճի կամ թեյի հետ։
Բաղադրիչների այս քանակությունից ստացվում է 3 բաժակ։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: