- Prep Time: 40 minutes
- Cook Time: 60 minutes
Կաթնաշոռային կարկանդակ «Ընձուղտ»
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- կարագ - 100 գր
- շաքարավազ - 100 գր
- ձու - 1 հատ
- ալյուր - 250 գր
- կակաոյի փոշի - 2 ճ/գ
- փխրեցուցիչ - 2 թ/գ
- Միջուկի համար՝
- կաթնաշոռ - 400 գր
- թթվասեր - 200 գր
- ձու - 2 հատ
- շաքարավազ - 150 գր
- օսլա (крахмал) - 3 ճ/գ
- վանիլին - 1/5 թ/գ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը, որի համար փափկած կարագն ու շաքարավազը տրորում ենք։
- Ավելացնում ենք ձուն ու խառնում ենք։
- Ավելացնում ենք ալյուրը, կակաոյի փոշին, փրեցուցիչն ու խառնում ենք՝ ստանալով խմորագունդ։
- Խմորագնդից առանձնացնում ենք ¼ մասն ու բացում ենք։
Մնացած խմորը լցնում ենք ձևամանի մեջ (22 սմ տրամագծով) տարածում ենք ողջ երկայնքով ու 30 րոպե պահում ենք սառնարանում։
- Պատրաստում ենք միջուկը, որի համար կաթնաշոռը, թթվասերը, շաքարավազը, օսլան, վանիլինն ու ձուն լցնում ենք խորը տարայի մեջ և հարում ենք՝ վերածելով միասեռ զանգվածի։
- Միջուկը լցնում ենք խմորով պատված ձևամանի մեջ։
Մնացած խմորագնդից ստանում ենք փոքրիկ խմորաշերտեր ու դնում ենք միջուկով պատված շերտի վրա։ Թխում ենք 1 ժամ 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Պատրաստ լինելուց հետո թողնում ենք, որ սառչի։
Մատուցում ենք կտրատած վիճակում սուրճի, կաթի կամ թեյի հետ։ Ի դեպ, այս կարկանդակը շատ դուր կգա հատկապես փոքրիկներին։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: