Կաթնաշոռային կուլիչ իտալական մերենգայով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը, որի համար խմորիչը լցնում ենք տաք կաթի մեջ, ավելացնում ենք 1 թ/գ շաքարավազն ու 30 գր ալյուրը և զգուշորեն խառնում ենք։
- Ծածկում ենք սննդային պոլիէթիլենային թաղանթով և 40 րոպե թողնում ենք տաք տեղում, որպեսզի առաջանա խմորիչային գլխարկ և հասունանա 2-3 անգամ։
- Առանձին կաթսայի մեջ հալեցնում ենք կարագն ու տաք վիճակում ավելացնում արդեն հասունացած խմորային զանգվածին։
- Առանձին տարայի մեջ խառնում ենք շաքարավազը, կաթնաշոռը, վանիլինն ու աղը և լավ խառնում ենք։
- Ավելացնում ենք 2 ձուն։
- Սառեցրած բալն ու շոկոլադը մանր կտրատում, ավելացնում ենք կաթնաշոռային զանգվածին ու խառնում ենք։
- Ավելացնում ենք խմորիչային զանգվածը և շարունակում ենք խառնել։
- Կաթնաշոռային զանգվածին ավելացնում ենք ալյուրը։
- Լավ խառնելուց հետո խմորով լի տարան ծածկում ենք սննդային պոլիէթիլենային թաղանթով կամ սրբիչով և 1,5-3 ժամ թողնում ենք տաք տեղում, որպեսզի կրկնակի հասունանա։
- Խմորը լցնում ենք թղթե ձևամանների մեջ (90 x 90), ծածկում ենք սրբիչով ու 45 րոպե թողնում ենք տաք տեղում։
- Այժմ պատրաստում ենք մերենգան, որի համար շաքարավազն ու ջուրը լցնում ենք կաթսայի մեջ ու եփում ենք։
- 1 ձվի սպիտակուցը հարում ենք 1 պտղունց աղի ու վանիլինի հետ։
- Սպիտակուցային զանգվածին տաք վիճակում ավելացնում ենք անուշահյութն ու 10 րոպե հարում ենք։
- Ստացվում է պինդ զանգված։
- Կուլիչները զարդարում ենք մերենգայով։
- Այնուհետև զարդարում ենք գունավոր կոնֆետներով։
Ստացվում է երեք կուլիչ Զատկի սեղանների համար։ Ցանկության դեպքում բալը կարող եք փոխարինել այլ սառեցրած հատապտուղներով։ ։)
Թողնել պատասխան
Մուտք եղեք: