- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 60 minutes
Կաթնաշոռով աղանդեր
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Բլենդերում խառնում ենք կաթնաշոռը, շաքարավազը և ձուն, ապա ավելացնում վանիլինը, թթվասերը և միայն ամենավերջում՝ սպիտակաձավարը: Ստացված զանգվածը թողնում ենք հանգստանա 1ժամով:
- Ձևամանը պատում ենք բուսայուղով և շաղ տալիս 1ճ/գդ սպիտակաձավարը, այնուհետև լցնում ենք կաթնաշոռային զանգվածի կեսը՝ գդալով հավասարաչափ հավասարեցնելով մակերեսը:
- Կաթնաշոռի վրա շարում ենք ազնվամորու հատիկները:
- Ազնվամորու վրա լցնում ենք կաթնաշոռային զանգվածի երկրորդ կեսը և հավասարեցնում:
- Եփում ենք ջեռոցում 45-60րոպե 125-150 աստիճանում: Սկզբնական 30րոպեն եփում ենք 120աստիճանում, այնուհետև՝ 150աստիճանում: Աղանդերի պատրաստ լինելուց հետո կարելի է վրան քսել մի քիչ թթվասեր և այդպես եփել ջեռռոցում 5-7րոպե, որ մի քիչ կարմրի վերևի շերտը:
- Մատուցելիս կարելի է շրջել թխվածքը այնպես, որ ձևամանից առաջացած փոսիկները գտնվեն վերևում (այդպես ավելի գեղեցիկ է լինում և հեշտացնում թխվածքը հավասար կտրելու պրոցեսը), ապա ձևավորել ազնվամորիով:
Կաթնաշոռով աղանդեր ազնվամորու միջուկով: Ցանկության դեպքում կարող եք աղանդերի վրայի հատվածը նույնպես ձևավորել ազնվամորիով, որն առավել նրբաճաշակ տեսք կհաղորդի թխվածքին:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: