- Yield: Անմիջապես
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 45 minutes
Կաթնաշոռով և բալով բրաունի
Բաղադրիչներ
- շոկոլադ սև - 100 գր
- կարագ - 120 գր
- շաքարավազ - 150 գր
- ձու - 4 հատ
- ալյուր - 150 գր
- կաթնաշոռ - 300 գր
- փխրեցուցիչ - 1 թ/գդ
- բալ - 400 գր (սառեցրած)
- վանիլին - 1 պտղունց
- աղ - 1 պտղունց
Քայլերի հաջորդականություն
- Շոկոլադն ու կարագը մարմանդ կրակին հալեցնում ենք։ 3 ձուն հարում ենք 80 գր շաքարավազի հետ՝ ավելացնելով աղն ու վանիլինը։ Զանգվածները միացնում ենք, այնուհետև ավելացնում փխրեցուցիչն ու ալյուրը, խառնում ենք և համասեռ զանգված ստանում։
- Պատրաստում ենք կրեմը։ 70 գր շաքարավազը 1 ձվի և կաթնաշոռի հետ հարում ենք։
Ձևամանի մեջ փայլաթիթեղ ենք փռում, լցնում ենք խմորի 1/3 մասը, վրան լցնում կրեմի կեսը և շարում ենք բալի կեսը։
- Նույն հաջորդականությամբ գործողությունը կրկնում ենք։
- Թխում ենք նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 45 րոպե։
- Ահա և վերջ։ Ցանկության դեպքում բրաունիի վրա կարող ենք մուրաբա լցնել։
Յուրահատուկ բրաունի վայելելու ժամանակն է 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Կաթնաշոռը ինչ ենք անում?
Բարև Ձեզ, կաթնաշոռը անհրաժեշտ է կրեմի համար։ 70 գր շաքարավազը 1 ձվի և կաթնաշոռի հետ պետք է հարել 🙂
Շնորհակալություն)))