- Yield: 20 րոպե
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 25 minutes
Կաթնաշոռով բուլկիներ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Ձուն, վանիլինը, աղն ու շաքարավազն իրար հետ հարում ենք։ Ավելացնում ենք տաք կաթն ու խառնում ենք։ Ալյուրը խմորիչի հետ խառնում ենք և աստիճանաբար ավելացնում ենք դեղնուցներով զանգվածին։ Սկզբում թիակով ենք խառնում, այնուհետև ձեռքերով խմոր ենք հունցում։ Վերջում ավելացնում ենք փափկեցրած կարագը և խմոր ենք հունցում։ Խմորը պետք է լինի համասեռ և փափուկ։ Խմորով ամանը սննդային փաթեթով կամ սրբիչով ծածկում ենք, 1-1,5 ժամով տաք տեղ ենք տեղափոխում, որպեսզի խմորը հանգստանա։
- Պատրաստի խմորը զգալիորեն չափերով ավելանում է։ Պատրաստում ենք միջուկը։
Կաթնաշոռը ձվերի, շաքարավազի և վանիլինի հետ հարում ենք։
- Խմորից ոչ մեծ միանման գնդեր ենք ձևավորում, դնում ենք յուղապատ տապակի մեջ` իրարից որոշակի հեռավորության վրա։ 20 րոպե թողնում ենք, որպեսզի խմորը բարձրանա։ Այնուհետև յուրաքանչյուր գնդի մեջտեղի հատվածում փորվածք ենք անում և միջուկը լցնում մեջը։
- Կաթն ու ձուն խառնում ենք իրար և քսում ենք բուլկիների վրա։
- 10 րոպե հանգիստ ենք թողնում, այնուհետև բուլկիները տեղափոխում ենք մինչև 190 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և մոտ 25 րոպե թխում ենք մինչև ոսկեգույն դառնան։ Պատրաստի բուլկիները դնում ենք ցանցի վրա, որպեսզի սառչեն։
Այսպիսով, շատ համեղ, փքուն և անուշաբույր բուլկիներ, որոնք շատ հարմար նախաճաշ են Ձեր բալիկների համար 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Շատ Շնորհակալություն: Ցանկալի է բոլոր բաղադրատոմսերում օգտագործվող ոչ կիռարական մթերքներն, նյութերն անգամ բնամթերքներն ու այլ անհրաժեշտություններ նկարներով ցույց տալ ու մի քանի տարբերակներով, մնացածն շատ լավ է և պատրաստման տեսականին է բովանդակալից: Մարիետա: Միաժամանակ կխնդրեի առաջարկել նաև հակացուցումներն ինչպես օրինակ դիաբետով – շաքարախտով և այլ հիվանդությունների դեպքում… տառապողների համար տվյալ թխվացքն ինչպես կարելի է թխել, պատրաստել նրանք էլ օգտագործելու համար: Նորից շնորհակալություն..Հարգանքներով Երևանից Մարիետա Կարապետյան
Շատ շնորհակալ ենք խորհրդի ու առաջարկի համար հարգելի Մարիետա ջան 🙂 Մենք անպայման հաշվի կառնենք Ձեր կարծիքը 🙂
Սա ես պատրաստել եմ, շատ լավ է ստացվում, միայն միջուկի մեջ չամիչ ավելացրեցի, ավելի համով ստացվեց:
Նելլի ջան, շատ ուրախ ենք, որ Ձեզ դուր է եկել 🙂