- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 50-60 minutes
Կաթնաշոռով թխվածք
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- ալյուր - 250 գր
- կարագ - 120 գր
- շաքարի փոշի - 100 գր
- ձվի դեղնուց - 1 հատ
- թթվասեր - 2 ճ/գդ
- կակաո - 2 ճ/գդ
- փխրեցուցիչ - 0,5 թ/գդ
- Միջուկի համար՝
- կաթնաշոռ - 1 կգ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 400 մլ
- շաքարավազ - 200 գր
- ձու - 5 հատ
- կոկոսի քերուկ - 60 գր
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 30 գր
Քայլերի հաջորդականություն
- Ալյուրը, շաքարի փոշին, կակաոն ու փխրեցուցիչը, կարագը լցնում ենք խոհանոցային կոմբայնի մեջ, մանրացնում ենք ու փշրանք դարձնում: Ավելացնում ենք դեղնուցն ու թթվասերը և ևս մեկ անգամ մանրացնում կոմբայնով: Հետո խմորը ձեռքով տրորում ու գնդում ենք: Ստացված խմորը երկու հավասար մասի ենք բաժանում, մեկ ժամով տեղափոխում սառնարան, կամ էլ 20-30 րոպե՝ սառցախցիկ:
- Պատրաստում ենք միջուկը: Կաթնաշոռն ու սերուցքը լցնում ենք կաթսայի մեջ, ընկղմվող բլենդերով տրորում ու դարձնում համասեռ զանգված (եթե կաթնաշոռը համասեռ չէ, այն նախապես անցկացնում ենք մաղով): Ավելացնում ենք ձվերը, շաքարավազը և օսլան ու բլենդերով լավ հարում (ստացված զանգվածի մեջ չպետք է կաթնաշոռի գնդիկներ մնան): Ավելացնում ենք կոկոսի քերուկն ու խառնում (եթե չենք ցանկանում քերուկ ավելացնել, կարելի է չավելացնել, միևնույնն է՝ համեղ է ստացվում):
- Խմորի մի կեսը խոշոր քերիչով քերում ենք, տարածում ձևամանի մեջ (25 х 25սմ) և թեթևակի սեղմում:
- Վրայից լցնում ենք միջուկը:
- Քերում ենք խմորի երկրորդ կեսը և հավասարաչափ տարածում միջուկի վրա:
- Ձևամանը դնում ենք 160 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ և թխում 50-60 րոպե: Ձևամանին հարվածելիս միջուկի կենտրոնը կարող է ցնցվել, ինչպես լինում է չիզքեյքի դեպքում, սակայն դա այդպես էլ պետք է լինի: Թխվածքը հովացնում ենք, թեև տաք վիճակում նույնպես համեղ է:
- Ահա և վերջ:
Կաթնաշոռով թխվածքը կարելի է պահել սառնարանում և ուտել հաջորդ օրը: Այդ ժամանակ թխվածքն ավելի պինդ է լինում, բայց ոչ պակաս համեղ: Դե իսկ վրան կարող ենք զարդարել կոկոսի քերուկով 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: