- Yield: 5 ժամ անց
- Prep Time: 15 minutes
- Cook Time: 45 minutes
Կաթնաշոռով ժելե տորթ
Բաղադրիչներ
- թխվածքաբլիթ - 200գր (
- թթվասեր - 500գր
- կարագ - 100գր
- կաթնաշոռ - 150գր
- շաքարավազ - 120գր
- ժելատին - 1տուփ (10գր)
- վանիլին - 10գր
- լայմ - 1 հատ (կամ կիտրոն)
- ժելե կիվիի համով - 2 տուփ
Քայլերի հաջորդականություն
- Սկսում ենք պատրաստել առաջին հերթին տորթի հիմքը, որի համար բլենդերում մանրացված թխվածքաբլիթները խառնում ենք հալեցրած կարագի հետ:
- Ձևամանի մեջ փռում ենք պերգամենտային թուղթ, վրան լցնում թխվածքաբլիթներից և կարագից ստացված զանգվածը, տափակեցնում և հարթեցնում մակերեսը: Տեղափոխում ենք ձևամանը սառնարան 30րոպեով:
Ժելատինի վրա լցնում ենք 100մլ ջուր (կամ տուփի վրա նշված ջրի քանակը), թողնում ենք այդպես 10րոպե, որպեսզի ուռչի, որից հետո տեղափոխում ենք թույլ կրակի վրա: Անընդհատ խառնում ենք մինչև ժելատինը լուծվի, սակայն ոչ մի դեպքում չենք հասցնում եռման: Ժելատինի լուծվելուց հետո հանում ենք կրակի վրայից և դնում մի կողմ, որպեսզի սառչի:
Կաթնաշոռը լավ խառնում ենք, ապա անցկացնում մաղով, որպեսզի ազատվենք ավելորդ գնդիկներից, ավելացնում ենք շաքարավազը, թթվասերը, վանիլինը, քամում կես լայմը (պետք է ստացվի մոտ 2ճ/գդ հյութ): Հարում ենք ստացված զանգվածը մինչև շաքարավազի լուծվելը, ապա ավելացնում ժելատինը՝ առանց դադարելու հարելու պրոցեսը: Հարված կաթնաշոռային զանգվածը լցնում ենք թխվածքաբլիթներով պատված ձևամանի մեջ և կրկին տեղափոխում սառնարան 2 ժամով:
- Պատրաստում ենք կիվիի համով ժելեն ըստ տուփի վրա նշված եղանակի՝ քչացնելով ջրի քանակությունը 100մլ-ով: Սառչած ժելեն լցնում ենք տորթի կաթնաշոռային շերտի վրա: Պատրաստի տորթը կրկին տեղափոխում ենք սառնարան այս անգամ արդեն 4-5 ժամով:
- Մատուցելուց առաջ զարդարում ենք տորթը լայմի շերտերով:
Ժելե տորթը միշտ պահպանեք սառնարանում: Ի դեպ, ժելեի շերտի մեջ կարող են լինել նաև տարբեր մրգերի կամ հատապտուղների հատիկներ: Այստեղ ցանկացած իմպրովիզ արդարացված է: 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: