- Yield: 3 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 3ժ 00 րոպե
Կաթնաշոռով կապուչինո
Բաղադրիչներ
- կաթնաշոռ - 450գր
- շաքարի փոշի - 1/3 բաժակ + 1/2 բաժակ
- սուրճ լուծվող - 2թ/գդ
- շոկոլադ սև - 300գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 500մլ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք գանաշ: Դրա համար կաթսայի մեջ եռացնում ենք 200մլ սերուցքը (կողքի վրա առանձնացնում ենք 2ճ/գդ), ապա նրա մեջ հալեցնում ենք շոկոլադը: Թողնում ենք գանաշը սառչի:
- Առանձնացված սերուցքի մեջ լցնում ենք լուծվող սուրճը, ապա ստացված զանգվածը տեղափոխում բլենդերի մեջ: Բլենդերի մեջ ենք ավելացնում նաև կաթնաշոռը, 1/3 բաժակ շաքարի փոշին: Հարում ենք մինչև միատարր զանգվածի առաջացումը:
- Սերուցքի մնացած մասը՝ 300մլ, լավ հարում ենք 1/2 բաժակ շաքարի փոշու հետ:
- Թափանցիկ բաժակների մեջ կիսով չափ լցնում ենք կաթնաշոռային զանգվածը:
- Կաթնաշոռային զանգվածի վրա լցնում ենք գանաշը:
- Վերջին շերտով լցնում ենք հարված սերուցքը: Աղանդերը թողնում ենք սառնարանում 3 ժամ: Մատուցելիս կարելի է զարդարել ազնվամորիով կամ այլ հատապտուղներով:
Թեթև և նուրբ աղանդեր կապուչինո ՝ պատրաստված կաթնաշոռով և շոկոլադե գանաշով:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: