

- Yield: 2 ժամ անց
- Prep Time: 20 minutes
- Cook Time: 25 minutes
Կաթնաշոռով ու ազնվամորիով բիսկվիթ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Ձուն հարում ենք, սպիտակուցներն առանձնացնում ենք դեղնուցներից։ Դեղնուցային զանգվածին ավելացնում ենք ¼ բաժակ շաքարավազն ու հարում ենք այնքան, մինչև շաքարավազն ամբողջությամբ լուծվի։
- Սպիտակուցներին նույնպես ավելացնում ենք ¼ բաժակ շաքարավազն ու հարում ենք՝ ստանալով պինդ զանգված։
- Ալյուրն անցկացնում ենք մաղով, ավելացնում ենք դեղնուցային զանգվածին և խառնում ենք։
- Ստացված զանգվածն ավելացնում ենք սպիտակուցային զանգվածին և զգուշորեն խառնում ենք։
- Խմորը լցնում ենք ձևամանի մեջ ու 25 րոպե թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Պատրաստ լինելուց հետո բիսկվիթը բաժանում ենք երկու հավասար մասերի։
- Պատրաստում ենք կաթնաշոռային կրեմը, որի համար կաթնաշոռը, թթվասերն ու շաքարավազը լցնում ենք առանձին տարայի մեջ։
- Պատրաստում ենք ազնվամորու հյութը, որի համար ազնվամորին բլենդերով հարում ու մաղով անցկացնում ենք։ Ավելացնում ենք 4 ճ/գ ազնվամորու հյութն ու խառնում ենք։
- Հավաքում ենք տորթը, որի համար առաջին խմորաշերտը պատում ենք ազնվամորու հյութով։ Բիսկվիթը ծակոտկեն է, այդ պատճառով հյութն ակնթարթորեն ներծծվում է։
- Այնուհետև պատում ենք կաթնաշոռային կրեմով։
- Ընկույզը մանրացնում ու լցնում ենք վրան։ Այնուհետև դնում ենք երկրորդ խմորաշերտը, պատում ենք ազնվամորու հյութով ու կրեմով։
- Տորթը զարդարում ենք ազնվամորիով և 2-3 ժամ թողնում ենք, որ կրեմը ներծծվի։
Ազնվամորիով տորթը կարող եք վայելել ցանկացած ըմպելիքով։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
knereq isk spitakuci ev dexnuci hamar shaqaravaz@ ayd mek bajakic enq vercnum?
Այո, սիրելի Ալլա, իսկ շաքարավազի մնացած մասն օգտագործում ենք կաթնաշոռային կրեմ պատրաստելու համար։ ։)