- Prep Time: 40 minutes
- Cook Time: 50 minutes
Կաթնաշոռով ու բալով պիրոգ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը, որի համար փափկած կարագնյ ու 3 ճ/գ շաքարավազը լավ խառնում ենք։
- Ձվի սպիտակուցներն առանձնացնում ենք դեղնուցներից։ Սպիտակուցները լցնում ենք խորը տարայի մեջ ու պահում ենք սառնարանում։ Իսկ դեղնուցներն ավելացնում ենք կարագի զանգվածին։
- Այնուհետև ավելացնում ենք ալյուրն ու զգուշորեն խառնելով վերածում ենք խմորագնդի։
- Խմորը դնում ենք ձևամանի մեջ (20 սմ տրամագծով), ձեռքերով բացում ու տարածում ենք ողջ ձևամանով։ Խմորով ձևամանը 30 րոպե պահում ենք սառնարանում։
- Պատրաստում ենք կրեմը, որի համար կաթնաշոռին ավելացնում ենք 3 ճ/գ շաքարավազն ու տրորում ենք։
- Սպիտակուցային զանգվածը հանում ենք սառնարանից ու 3-5 րոպե հարում ենք, որպեսզի ստացվի թեթև ու օդեղեն զանգված։
- Սպիտակուցներն ավելացնում ենք կաթնաշոռին և գդալով զգուշորեն խառնում ենք։
- Բալը լավ լվանում ու հեռացնում ենք հեղուկը, որից հետո դնում ենք խմորաշերտի վրա ու վրան շաղ ենք տալիս 1 ճ/գ շաքարավազ։
- Վրան լցնում ենք կրեմն ու հավասարապես տարածում ենք։ Թխում ենք 50 րոպե 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
- Պատրաստ լինելուց հետո թողնում ենք, որ սառչի։
- Վրան շաղ ենք տալիս շաքարի փոշի ու մատուցում ենք։
Կաթնաշոռով ու բալով շատ համեղ պիրոգ, որը ձմռանը կարելի է պատրաստել սառեցրած բալով։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: