- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 25 minutes
Կաթնաշոռով և չամիչով թխվածք
Բաղադրիչներ
- պատրաստի շերտավոր խմոր - 400 գր
- կաթնաշոռ - 400 գր
- շաքարավազ - 3-4 ճ/գդ
- վանիլին - 1/3 թ/գդ
- ձու - 1 հատ
- թթվասեր - 2 ճ/գդ
- չամիչ - ըստ ճաշակի
- ձվի դեղնուց - վրան քսելու համար
- շաքարի փոշի - ըստ ճաշակի
- քունջութ - ըստ ճաշակի
Քայլերի հաջորդականություն
- Կաթնաշոռը, 1 ձուն, թթվասերը, վանիլինն ու չամիչը և շաքարավազը լավ խառնում ենք։ Խմորը 2 մասի ենք բաժանում և 15 x 35 սմ ուղղանկյուններ ձևավորում։ Միջուկի կեսը լցնում ենք առաջին խմորի մեջ, ռուլետանման փաթաթում և 3-4 սմ հաստությամբ կտրատում։ Նույն գործողությունները կրկնում ենք երկրորդ խմորի հետ։
- Վրան ձվի դեղնուց ենք քսում և քունջութ ցանում։ Թխում ենք 200 ասիճան տաքացրած ջեռոցում 20-25 րոպե։ Վրան շաքարի փոշի ենք ցանում և մատուցում։
Իսկ Դուք նման թխվածք համտեսե՞լ եք ։)
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Is shaqaravaz@ mij ki mej chenq lcnum
Բարև Ձեզ Սևակ ջան, շաքարավազը լցնում եք միջուկի մեջ, սակայն, եթե ավելի քաղցր արդյունք եք ցանկանում, կարող եք քանակությունն ավելացնել, կամ՝ հակառակը 🙂
Shat shnorhakal em