- Yield: 4 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 40-45 minutes
Կաթնաշոռով չիզքեյք
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: Ջեռոցը մինչև 170 աստիճան տաքացնում ենք: 20 սմ տրամագծով ձևամանի մեջ յուղաթուղթ ենք դնում: 2 ձուն 60 գր շաքարավազի և 1 պտղունց աղի հետ մոտ 5 րոպե հարում ենք մինչև փքուն զանգված ստանանք: Մաղած ալյուրը լցնում ենք վրան և զգուշորեն, վերից վար շարժումներով խառնում:
- Խմորը լցնում ենք ձևամանի մեջ և մակերևույթը հավասարեցնում: Թխում ենք մոտ 10 րոպե, այնուհետև թողնում ենք ամբողջությամբ սառչի:
- Ջեռոցի ջերմաստիճանը դարձնում ենք մինչև 180 աստիճան: Պատրաստում ենք միջուկը: Կաթնաշոռը թթվասերի, աղի և շաքարավազի հետ հարում ենք մինչև համասեռ զանգված ստանանք:
- Հատ առ հատ ավելացնում ենք 3 ձուն՝ յուրաքանչյուրից հետո լավ խառնելով:
- Վերջում կոկոսի քերուկ ենք ավելացնում (կարող ենք նաև չավելացնել) և խառնում ենք:
- Միջուկը լցնում ենք բիսկվիթի վրա և թխում 40-45 րոպե (պատրաստի չիզքեյքի մեջտեղի հատվածը պետք է թեթևակի թրթռա): Ջեռոցի դուռը բացում ենք և չիզքեյքը թողնում ենք ամբողջությամբ սառչի: Այնուհետև 4 ժամով սառնարանն ենք դնում:
- Պատրաստում ենք ջնարակը: Կաթը լցնում ենք ոչ մեծ ամանի մեջ, դնում ենք կրակին և եռման աստիճանի ենք հասցնում, այնուհետև ավելացնում ենք կտրատած շոկոլադը և խառնում մինչև համասեռ զանգված ստանանք:
- Ահա և վերջ:
- Տորթը՝ կտրած վիճակում:
Այսպիսով, պատրաստեցինք անչափ օգտակար և համեղ կաթնաշոռով չիզքեյք , որը հարմար է մատուցել նաև առավոտյան նախաճաշին 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
l