- Yield: 30 րոպե անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 20 minutes
Կաթնաշոռով պիրոգ «Պլացինդա»
Պլացինդան կարող ենք թխել վառարանում կամ էլ տապակել թավայի մեջ: Վերջինիս հիմնական տարբերակիչ նշանն այն է, որ լցոնը դրվում է մեջտեղում, իսկ խմորը բոլոր կողմերից վրա է բերվում ու հավաքվում կենտրոնում՝ հիշեցնելով ծաղիկ կամ արև:
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- կաթ - 200 մլ (կամ ջուր)
- ձու - 1 հատ
- շաքարավազ - 1 ճ/գդ
- աղ - 1 թ/գդ
- ալյուր - 3,5 բաժակ
- բուսայուղ - 2-3 ճ/գդ
- խմորիչ - 1,5 թ/գդ
- Միջուկի համար՝
- կաթնաշոռ - 800 գր
- սամիթ - 1 ճյուղ
- սխտոր - 5 պճեղ (ըստ ճաշակի)
- ձու - 2 հատ
- աղ - ըստ ճաշակի
- կարագ - 2 ճ/գդ
- Ինչպես նաև՝
- ձու - 1 հատ (վրան քսելու համար)
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: Խմորիչը լուծում ենք տաք կաթի մեջ, ավելացնում աղը, ձուն, շաքարավազն ու ալյուրի կեսը: Խառնում ենք, թաղանթով ծածկում ու տաք տեղում թողնում 30-40 րոպե, որպեսզի թթխմորը հասունանա ու ծավալը կրկնապատկվի: Հետո ավելացնում ենք մնացած ալյուրն ու բուսայուղը և հարթ ու համասեռ խմոր ենք հունցում: Ծածկում ենք, մեկ ժամ թողնում տաք տեղում, որպեսզի ծավալը կրկնապատկվի:
- Պատրաստում ենք միջուկը: Դրա համար կաթնաշոռը խառնում ենք ձվերի, աղի, սամիթի, մանրացրած սխտորի ու փափկեցրած կարագի հետ: Բոլոր բաղադրիչները խառնում ենք այնքան, մինչև ստացվի համասեռ խառնուրդ:
Հասունացած խմորը տրորում ենք, բաժանում երկու մասի, որպեսզի 2 պլացինդա պատրաստենք: Յուրաքանչյուր մասը գնդում ենք, բարակ ու հավասար շրջան գրտնակում: Եզրերը կարելի է խնամքով կտրել, որպեսզի ավելի հավասար ստացվի:
- Գրտնակած խմորը փռում ենք ձիթայուղած ու մեջն ալյուր ցանած ձևամանի մեջ և լցնում միջուկի կեսը:
- Խմորը փակում ենք՝ ձևավորելով կլոր պիրոգ: Պիրոգի վրա ձու ենք քսում, 20 րոպե թողնում տաք տեղում և թխում 180-200 աստիճանում, մինչև կարմրելը:
- Նույնը կրկնում ենք խմորի մյուս կեսի հետ: Պատրաստի պլացինդաները ծածկում ենք սրբիչով, որպեսզի փափկեն:
- Ցանկալի է մատուցել հովացած ժամանակ:
Պլացինդան կարող ենք ոչ միայն կաթնաշոռով պատրաստել, այլև քաղցրով՝ կաթնաշոռի, չամիչի ու չրերի խառնուրդով 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: