

- Yield: 5 ժամ անց
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 30 minutes
Կաթնաշոռով տորթ առանց թխելու
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք հիմքը: Կարագը գոլորշու վրա հալեցնում ու հովացնում ենք: Թխվածքաբլիթները բլենդերով մանրացնում ենք, կարագի հետ խառնում և խմոր ենք ձևավորում: Հիմքը լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և կողքեր ձևավորելով ձեռքերով տարածում: Տեղափոխում ենք սառնարան:
Պատրաստում ենք միջուկը: Ժելատինը լցնում ենք մի քիչ ջրի մեջ և 15 րոպե թողնում, որ ուռչի: Այս ընթացքում կիտրոնի կեղևը քերում ենք: Ժելատինը դնում ենք գոլորշու վրա և հալեցնում:
Կաթնաշոռը, թթվասերը, շաքարավազը, կիտրոնի կեղևն ու վանիլինը լավ հարում ենք, ավելացնում ժելատինը և կրկին մի քանի րոպե հարում:
Միջուկը լցնում ենք հիմքի մեջ և 4-5 ժամով տեղափոխում սառնարան:
- Զարդարում ենք ըստ ճաշակի և մատուցում:
Համեղ տորթ է, այդպես չէ՞ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: