- Yield: 4 ժամ անց
- Prep Time: 50 minutes
- Cook Time: 1ժ 15 րոպե
Նուշով չիզքեյք կարմիր հաղարջով
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- ալյուր - 150 գր
- շաքարավազ - 180 գր
- ձու - 4 հատ
- վանիլին - 1 պտղունց
- Չիզքեյքի համար՝
- պանիր մասկարպոնե - 650 գր
- շաքարավազ - 150 գր
- օսլա (крахмал) եգիպտացորենի - 20 գր
- հյութ կիտրոնի - 15 գր
- վանիլին - 1 թ/գդ
- ձու - 2 հատ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 100 մլ
- Կարմիր հաղարջի խյուսի համար՝
- հաղարջ - 200 գր (կարմիր)
- ջուր - 60 մլ
- շաքարավազ - 80 գր
- Գանաշի համար՝
- շոկոլադ սպիտակ - 160 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 270 մլ
- Ինչպես նաև՝
- շոկոլադ սպիտակ - 100 գր
- նուշ - 100 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք գանաշը: Շոկոլադը միկրոալիքային վառարանում հալեցնում ենք, սերուցքը եռացնում ու կամաց-կամաց ավելացնում շոկոլադով զանգվածի մեջ: Ձեռքի հարիչով հարում ենք, մինչև ստանանք համասեռ զանգված:
Պատրաստում ենք դասական բիսկվիթ ահա այս բաղադրատոմսով: - Պատրաստում ենք կարմիր հաղարջի խյուսը: Կաթսայի մեջ լցնում ենք հաղարջը, ջուրն ու շաքարավազը, մարմանդ կրակին եփում ենք այնքան, մինչև հաղարջը փափկի (թարմ հաղարջի դեպքում մոտ 5 րոպե): Տրորելով խյուս ենք դարձնում և մաղով անցկացնում:
- Պատրաստում ենք չիզքեյքը: Մասկարպոնեն 60 գր շաքարավազն ու օսլան լցնում ենք մեծ ամանի մեջ և հարիչի նվազագույն արագությամբ մոտ 3 րոպե հարում՝ մինչև կրեմանման զանգված ստանանք: Ավելացնում ենք մնացած պանիրը և հարիչի արագությունը բարձրացնում: Զանգվածի մեջ ենք լցնում կիտրոնահյութը, մնացած շաքարավազն ու վանիլինը: Շարունակում ենք հարել և ընթացքում հատ առ հատ ավելացնում ենք ձվերը: Ավելացնում ենք սերուցքն ու հարում ենք մինչև համասեռ զանգված ստանանք:
- Սպիտակ շոկոլադը հալեցնում ենք, այնուհետև ավելացնում ենք բլենդերով մանրացրած նուշը:
- Ստացված զանգվածը լցնում ենք չիզքեյքի զանգվածի մեջ, խնամքով խառնում ու լցնում բիսկվիթով ձևամանի մեջ:
- Վրան թեյի գդալով լցնում ենք կարմիր հաղարջի խյուսը և թեթևակի սեղմում չիզքեյքի զանգվածի մեջ: Բարակ դանակով վրան 8-աձև մի քանի շարժում ենք անում, որպեսզի մարմարյա նախշ ստացվի:
- Ջեռոցը 160 աստիճան տաքացնում ենք: Ձևամանը դնում ենք ավելի մեծ ձևամանի մեջ, վերջինիս մեջ այնքան ջուր լցնում, որ 2-3 սմ շերտով շրջապատի չիզքեյքով փոքր ձևամանը: Թխում ենք 75-85 րոպե (պատրաստի չիզքեյքը կենտրոնում թեթևակի թրթռում է ձևամանը շարժելիս): Չիզքեյքը ջրով կաղապարից հանում ենք, դնում ցանցի վրա ու 2 ժամ թողնում հովանա: Հետո ծածկում ենք սննդային թաղանթով ու առնվազն 4 ժամով դնում սառնարան: Սառեցրած գանաշը հարում ենք և զարդարում տորթը:
- Ահա և վերջ:
- Գեղեցիկ և համեղ:
- Վայելում ենք:
Վիտամիններով հարուստ կարմիր հաղարջ ուտելու ևս մեկ տարբերակ՝ հաղարջով չիզքեյք 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: