- Yield: 4-5 ժամ անց
- Prep Time: 30-35 minutes
- Cook Time: 10 minutes
Կաթնաշոռով տորթ հաղարջով
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Կարող եք ձեռքի տակ եղած ցանկացած հատապտուղներով պատրաստել, ցանկալի է, որպեսզի հատապտուղները շատ թթու չլինեն: Տորթի համար լավ կլինի համասեռ կաթնաշոռ վերցնել, եթե կաթնաշոռը համասեռ չէ, ապա պետք է մաղով անցկացնել: Թխվածքաբլիթները կոմբայնում կամ բլենդերում փշրանքի ենք վերածում: Ավելացնում ենք հալեցրած կալագն ու լավ խառնում ենք:
- 22 սմ տրամագծով ձևամանի մեջ յուղաթուղթ ենք դնում և թուղթը ֆիքսելով ձևամանը փակում: Այդպես ենք անում, որպեսզի պատրաստի տորթը հեշտությամբ հանենք:
- Թխվածքաբլիթներով զանգվածը լցնում ենք ձևամանի մեջ և ձեռքերով սեղմում ենք: Ձևամանը տեղափոխում ենք սառնարանը՝ մինչև միջուկը պատրաստելը:
- Ժելատինի վրա 150 մլ ջուր ենք լցնում ենք և 10 րոպե (կամ այնքան, որքան նշված է տուփի վրա) թողնում ենք, մինչև ժելատինն ուռչի: Այնուհետև ժելատինը թույլ կրակի վրա ենք դնում և մինչև 40-50 աստիճան տաքացնում: Խառնում ենք մինչև ժելատինը լուծվի, այնուհետև սառեցնում ենք:
- Եթե հատապտուցները սառեցված են, հալեցնում ենք և բլենդերով մանրացնում: Ստացված զանգվածը քամիչով քամում ենք: Եթե սև հաղարջ ենք օգտագործում, ապա մի քանի գդալ ջուր ենք ավելացնում, որպեսզի զանգվածը հեշտությամբ տրորենք:
- Կաթնաշոռը, թթվասերը և շաքարավազը լցնում ենք ամանի մեջ: Հարում ենք մինչև համասեռ դառնա: Պետք է կաթնաշոռի և շաքարավազի հատիկները չզգացվեն:
- Կաթնաշոռային զանգվածի 1/3 մասն առանձնացնում ենք, իսկ մնացածի մեջ ենք լցնում հատապտղային խյուսն ու 2 ճ/գդ շաքարավազը (եթե հատապտուղները թթու չեն, ապա շաքարավազ կարող ենք չավելացնել) և հարում ենք: Աառած ժելատինը 2 հավասար մասի ենք կիսում: Հատապտղային խառնուրդը աընդհատ հարում ենք՝ ավելացնելով ժելատինի կեսը, այնուհետև ևս մի քանի րոպե հարում ենք:
- Ժելատինի մյուս մասը նույնկերպ լցնում ենք առանձնացրած սպիտակ կաթնաշոռային զանգվածի մեջ, պետք է հետևել, որ թիակը մաքուր լինի, որպեսզի գույները չխառնվեն:
- Ձևամանը սառնարանից հանում ենք: Ձևամանի կենտրոնում 5 ճ/գդ սպիտակ զանգված ենք լցնում:
- Վրան կենտրոնից 5 ճ/գդ հատապտղային զանգված ենք լցնում:
- Այդպես հաջորդաբար երկու կաթնաշոռային զանգվածները լցնում ենք ձևամանի մեջ: Կրեմները աստիճանաբար ձևամանով մեկ տարածվելու են: Կարող ենք ատամի փայտիկով ձևավորել՝ կենտրոնից դեպի եզրերը գծեր քաշելով, ինչպես նկարում է պատկերված:
- Տորթը 4-5 ժամով կամ գիշերը թողնում ենք սառնարանում, որպեսզի սառչի: Ձևամանից տորթը հեշտ հանելու համար, ֆենով մոտ 1 րոպե պետք է ձևամանի կողքերը տաքացնել, այնուհետև զգուշորեն ձևամանը հանել: Տորթը թղթով հանդերձ տեղափոխում ենք այլ ամանի վրա և զգուշորեն թուղթը հանում ենք:
- Բարի ախորժակ:
Այսպիսով, շատ համեղ հաղարջով տորթ, որը հաճելի մանուշակագույն երանգ և նուրբ հատապատղային համ ունի: Կարող ենք մատուցել 1 բաժակ թարմ քամած հյութի հետ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: