- Yield: 7-8 ժամ անց
- Prep Time: 30-35 minutes
- Cook Time: 10-15 minutes
Կաթնաշոռով տորթ նարնջով
Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- կարագ - 25 գր
- շաքարավազ - 100 գր
- ձու - 1 հատ
- ալյուր - 50 գր
- աղ - 1 պտղունց
- շոկոլադ սև - 75 գր (դառը)
- փխրեցուցիչ - 1,5 թ/գդ
- վանիլին - 1/4 թ/գդ
- Կաթնաշոռային շերտի համար՝
- ժելատին - 6 շերտ
- նարինջ - 2 հատ
- կաթնաշոռ - 500 գր
- պանիր մասկարպոնե - 300 գր
- կոնյակ - 1 ճ/գդ
- շաքարավազ - 100 գր
- Ժելեի համար՝
- ժելե - 1 տուփ
- շաքարավազ - 2 ճ/գդ
- հյութ նարինջի - 1 բաժակ
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք խմորը: 22 x 22 սմ քառակուսի կամ 26 սմ տրամագծով կլոր ձևամանի մեջ յուղաթուղթ ենք դնում և ջեռոցը տաքացնում մինչև 180 աստիճան: Փափկեցրած կարագը 100 գր շաքարավազի, 1 պտղունց աղի և վանիլինի հետ այնքան ենք հարում մինչև զանգվածը սպիտակի, ավելացնում ենք ձուն և հարում ենք մինչև համասեռ զանգված ստանանք:
- Վրան մաղում ենք փխրեցուցիչի հետ խառնած ալյուրը և զգուշորեն խառնում:
- Կտրատած շոկոլադը միկրոալիքաին վառարանում հալեցնում ենք, այնուհետև լցնում կարագով զանգվածի մեջ և զգուշորեն խառնում:
- Ստացված զագվածը լցնում ենք ձևամանի մեջ և մակերևույթը հավասարեցնում:
Թխում ենք մոտ 8 րոպե՝ 180 աստիճան տաքացրած ջեռոցում, այնուհետև սառեցնում:
- Պատրաստում ենք կաթնաշոռային շերտը: Սուր դանաով նարինջը կեղևազատում ենք, այնուհետև նարնջի պտղամիսը հեռացնում (պտղամիսը հանելուց տակը ափսե ենք դնում, որ հյութն ամանի մեջ լցվի):
- Ժելատինը սառը ջրում թրջում ենք: Նույն ջերմաստիճանի կաթնաշոռն ու մասկարպոնեն հարում ենք, ավելացնում 100 գր շաքարավազը, նարնջի հյութը (պտղամսից առաջացած հյութը) և կոնյակը: Մոտ 3 րոպե հարում ենք մինչև շաքարավազը լուծվի, այնուհետև ավելացնում ենք նարնջի պտղամիսը և խառնում:
- Եթե ժելատինն արդեն ուռել է, ապա թույլ կրակին տաքացնում ենք մինչև լուծվի: Այնուհետև մի քանի գդալ կաթնաշոռային զագվածից ենք լցնում, խառնում, լցնում մնացած կաթնաշոռային զանգվածը և լավ խառնում:
Թխված շերտը դնում ենք բացվող ձևամանի մեջ և ձևամանը փակում, ինչից հետո վրան լցնում ենք կաթնաշոռային զանգվածը և մակերևույթը հավասարեցնում: Տորթը գիշերը սառնարանն ենք դնում, որպեսզի ամբողջությամբ պնդանա:
- Պատրաստում ենք ժելեն: Ժելեն 2 ճ/գդ շաքարավազի հետ խառնում ենք: 1 բաժակ նարնջի հյութը ոչ մեծ կաթսայի մեջ ենք լցնում, և անընդհատ խառնելով, ավելացնում շաքարավազի հետ խառնած ժելեն: Զանգվածն անընդհատ խառնելով, հասցնում ենք եռման աստիճանի և եռացնում մոտ 1 րոպե: Այնուհետև կրակից վերցնում ենք, ծածկում թաղանթով, 15 րոպե թողնում ենք, որպեսզի մի քիչ սառչի, այնուհետև լցնում ենք տորթի վրա (ժելեն շատ արագ պնդանում է):
- Ահա և վերջ:
Ահա այսպիսի համեղ տորթ նարնջով և կաթնաշոռով, որը պատրաստելը այնքան էլ բարդ չէ 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: