

- Yield: 6-8 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 30 minutes
Կաթնաշոռով տորթ ”Նրբություն”
Բաղադրիչներ
- կաթնաշոռ - 300 գր
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 300 մլ
- շաքարավազ - 150 գր
- թխվածքաբլիթ - 160 գր
- կարագ - 40 գր
- պնդուկ - 150 գր
- նուտելլա - 3 ճ/գդ
- ձու - 4 հատ
Քայլերի հաջորդականություն
- Թխվածքաբլիթները մանրացնում ենք, կարագի հետ խառնում և դնում յուղաթղթապատ ձևամանի մեջ։
- Առանձին հարում ենք ձվերը, կաթնաշոռը, սերուցքն ու շաքարավազը և նուրբ կրեմ ստանում։ Կրեմը լցնում ենք թխվածքաբլիթների վրա։
- Վրան լցնում ենք նուտելլան և մանրացված պնդուկները։
- Տորթը տեղափոխում ենք սառնարան և թողնում ողջ գիշեր։
Կաթնաշոռով տորթ ”Նրբություն”, որը կարճ ժամանակում կդառնա Ձեր սիրելին ։)
Թողնել պատասխան
Մուտք եղեք: