- Yield: 4 ժամ անց
- Prep Time: 35 minutes
- Cook Time: 30 minutes
Կաթնաշոռով տորթ սուֆլե
Բաղադրիչներ
- Բիսկվիթի համար՝
- ձու - 4 հատ
- շաքարավազ - 240 գր
- ալյուր - 80 գր
- աղ - 1 պտղունց
- հյութ կիտրոնի - 2-3 կաթիլ
- Օշարակի համար՝
- շաքարավազ - 3 ճ/գդ
- ջուր - 0,5 բաժակ
- վանիլին - 5 գր
- Միջուկի համար՝
- կաթնաշոռ - 250 գր
- շաքարավազ - 2ճ/գդ
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 300 մլ
- ժելատին - 5 գր
- ջուր - 2 ճ/գդ (եռացրած սառը)
- հապալաս - 200 գր
- Ձևավորման համար՝
- ժելատին - 5 գր
- ջուր - 3 ճ/գդ (եռացրած սառը)
- սերուցք 30-35% յուղայնությամբ - 200մլ
- հապալաս - 50 գր
Քայլերի հաջորդականություն
- Պատրաստում ենք բիսկվիթը։ Դեղնուցները սպիտակուցներից առանձնացնում ենք։ Սպիտակուցները տեղափոխում ենք սառնարանը, իսկ դեղնուցները մեծ ամանի մեջ ենք լցնում։
- Դեղնուցների վրա 4 ճ/գդ գոլ ջուր ենք լցնում։ Հարիչով 2-3 րոպե հարում ենք մինչև բաց գույնի փքուն զանգված ստանանք։ Այնուհետև ավելացնում ենք շաքարավազի կեսը և շարունակում ենք հարել մինչև շաքարավազը ամբողջությամբ լուծվի։ Արդյունքում խիտ, գրեթե սպիտակ փրփուր ենք ստանում: Դեղնուցները մի կողմ ենք դնում։
Սպիտակուցները սառնարանից հանում ենք։ Սպիտակուցները հարում ենք մինչև փրփրեն, (3-4 րոպե) այնուհետև աստիճանաբար ավելացնում ենք մնացած շաքարավազը, աղը և մի քանի կաթիլ կիտրոնահյութը։ Սպիտակուցները հարում ենք ամենացածր արագության վրա, այնուհետև աստիճանաբար հարիչի արագությունն ավելացնում ենք։ Շաքարավազ ավելացնելուց հետո զանգվածը ավելի օդեղեն է ստացվում։ Եթե սպիտակուցների մակերեսին հարիչի ռելիեֆային հետքեր են մնում , իսկ զանգվածը խառնիչի վրա է մնում, ուրեմն այն պատրաստ է։
- Բիսկվիթի համար շատ կարևոր է ձվերը լավ հարել։ Պետք է համբերատար լինենք , որպեսզի բիսկվիթը լավ ստացվի։ Մաղած ալյուրը լցնում ենք դեղնուցներով զանգվածի մեջ, ապա ավելացնում ենք սպիտակուցային զանգվածը և ցածր արագության վրա հարում ենք։ Այստեղ պետք է արագ և զգույշ գործենք, որպեսզի դեղնուցներն ու սպիտակուցները չնստեն։ Խմորը լցնում ենք կլոր ձևամանի մեջ և թխում ենք նախապես մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ:
- Բիսկվիթը մոտ 30 րոպե թխում ենք։ Այդ ընթացքում ջեռոցի դուռը չենք բացում։ Որպեսզի հասկանանք բիսկվիթը պատրաստ է թե ոչ, թխվածքի մեջտեղի հատվածում թեթևակի սեղմում ենք, եթե փոս ընկած հատվածը չի բարձրանում վերև, ուրեմն բիսկվիթը մի քիչ էլ պետք է թխենք։ Ջեռոցը անջատում ենք, բայց թխվածքը մոտ 5 րոպե ջեռոցում ենք թողնում։ Այժմ կարող ենք թխվածքը հանել, սառեցնել և մի քանի ժամով (կամ ավելի լավ է գիշերը) հանգիստ թողնել։
- Պատրաստի բիսկվիթի համար օշարակ ենք պատրաստում։ Շաքարավազը ջրի հետ խառնում ենք և եփում` մինչև շաքարավազն ամբողջությամբ լուծվի։ Այնուհետև օշարակը սառեցնում ենք և ավելացնում ենք վանիլինը (կարող ենք կոնյակի կամ ռոմի հետ խառնել)։ Բիսկվիթը 2 շերտի ենք կիսում և օշարակով փափկեցնում ենք, չենք մոռանում նաև եզրերի մասին։
Պատրաստում ենք միջուկը: Կաթնաշոռը շաքարավազի հետ խառնում ենք (միջուկը պետք է շատ քաղցր չլինի, որպեսզի հատապտուղների համը զգացվի), մեկ րոպե թողնում ենք (այդ ընթացքում շաքարավազը կաթնաշոռի մեջ կլուծվի և հետո ավելի լավ կխառնվի ), այնուհետև զանգվածը լավ տրորում ենք։
Սերուցքը հարում ենք բարձր ամանի մեջ։ Սերուցքը դնում ենք սառույցով լի մեկ այլ ամանի մեջ, որպեսզի ավելի հեշտ հարենք։ Կարող ենք սերուցքը հարելուց 15 րոպե առաջ սառցախցիկը տեղափոխել։ Հարելու ընթացքում հարիչի արագությունն աստիճանաբար բարձրացնում ենք, որպեսզի սերուցքը այս ու այն կողմ չթափվի։ Հարում ենք, մինչև սերուցքը լավ խտանա։
- Ժելատինի վրա ջուր ենք լցնում, 10 րոպե թողնում ենք, որպեսզի այն ուռչի, այնուհետև թույլ կրակի վրա ժելատինը լուծում ենք , բայց չենք եռացնում։ Սառեցնում ենք, բայց հետևում ենք, որպեսզի ժելատինը չպնդանա։ Հարած սերուցքը կաթնաշոռի և սառած ժելատինի հետ հարիչով հարում ենք: Այնուհետև լցնում ենք հատապտուղները և զգուշորեն խառնում ենք, որ դրանք չճզմվեն (հատապտուղները նախապես լվանում ենք և չորացնում)։ Հապալասը մանուշակագույն է դարձնում կրեմը, այնպես, որ կարող ենք գեղեցիկ նախշեր անել։
- Քանի դեռ ժելատինը չի պնդացել, սկսում ենք տորթը հավաքել։ Շերտը դնում ենք ձևամանի մեջ, այնուհետև միջուկը լցնում ենք և զգուշորեն հավասարեցնում, որից հետո ծածկում ենք երկրորդ շերտով։
Ձևամանը մոտ 2 ժամով տեղափոխում ենք սառնարանը, որպեսզի ժելեն ամբողջությամբ պնդանա։Պատրաստի տորթը ձևամանից հանում ենք։ Կարող ենք եզրերը հավասարեցնել։
- Ձևավորման համար ժելատինը ջրի մեջ թրջում ենք, այնուհետև թույլ կրակի վրա տաքացնում ենք, բայց չենք եռացնում։ Կրակից վերցնում ենք, սառեցնում և սերուցքի հետ խարում, ապա պատում ենք տորթը ստացված զանգվածով և վրան դնում հապալասը։
Համեղ սուֆլե, որը կարող ենք ձևավորել նաև հապալասով և մեկ բաժակ հյութի հետ վայելել գարնանային արևաշատ օրը 🙂
Թողնել պատասխան
Մուտք եղեք: