- Yield: 1 ժամ անց
- Prep Time: 30 minutes
- Cook Time: 25 minutes
Կաթնաշոռով փքաբլիթներ
Բաղադրիչներ
- կաթնաշոռ - 400 գր
- ձու - 1 հատ
- թթվասեր - 2 ճ/գդ
- շաքարավազ - 2 ճ/գդ
- աղ - 1/8 թ/գդ
- փխրեցուցիչ - 1/2 թ/գդ
- սոդա - 1/4 թ/գդ
- ալյուր - 175 գր
- բուսայուղ - տապակելու համար
- շաքարի փոշի - վրան ցանելու համար
Քայլերի հաջորդականություն
- Կաթնաշոռը, ձուն, թթվասերն ու շաքարավազը լցնում ենք կաթսայի մեջ:
- Գդալով խառնում ենք (հարիչ պետք չէ):
- Ավելացնում ենք աղի, սոդայի ու փխրեցուցիչի հետ մաղած ալյուրը և խմոր հունցում:
- Խմորը բաժանում ենք 18-20 մասի և թաց ձեռքերով գնդիկներ ձևավորում:
- Թաթախում ենք ալյուրի մեջ:
- Գնդիկը վերցնում ենք, բութ մատով ու ցուցամատով կենտրոնում անցք բացում:
- Զգուշորեն ձգում ենք ու փքաբլիթ ձևավորում:
- Փքաբլիթները տապակում ենք բուսայուղով (բուսայուղն այնքան պետք է լինի, որ փքաբլիթները մեջը լողան): Որպես ջերմաստիճանի կողմնորոշիչ պետք է ընդունել 150-160 աստիճանը:
- Թխված փքաբլիքները դնում ենք թղթյա անձեռոցիկի վրա, որպեսզ ավելորդ բուսայուղը քամվի: Վերջում վրան շաքարի փոշի ենք ցանում ու մատուցում:
Կաթնաշոռով փքաբլիթներ կարելի է պատրաստել հանգստյան օրերին նախաճաշի համար: Համոզված եղեք, որ տան անդամներն անչափ շնորհակալ կլինեն 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Isk mej@ krem kareli e lcnel
Հասմիկ ջան, ահա այս փքաբլիթների մեջ կարող եք կրեմ, կամ ջեմ լցնել 🙂
http://www.cooks.am/%D6%83%D6%84%D5%A1%D5%A2%D5%AC%D5%AB%D5%A9%D5%B6%D5%A5%D6%80-berliner/