- Yield: Անմիջապես
- Prep Time: 25 minutes
- Cook Time: 25 minutes
Կաթնաշոռով փքաբլիթներ
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Կաթնաշոռը ձվի ու շաքարավազի հետ տրորում ենք, ավելացնում աղն ու վանիլինը: Կաթնաշոռային զանգվածը խառնում ենք ալյուրի, սոդայի ու փխրեցուցիչի հետ և խմորը գնդում: Ալյուրը շատ չենք ավելացնում, որպեսզի փքաբլիթները ռետինի նման չլինեն: Ավելի լավ է խմորն ալյուրի մեջ թավալել ձևավորելիս:
- Մի կտոր խմոր ենք վերցնում, գրտնակում կամ պարզապես մատներով բացում բլիթի նման: Փոքր բաժակով շրջաններ ենք կտրում և յուրաքանչյուրի կենտրոնում համապատասխան չափսի բացվածք անում: Խմորի ավելցուկները գնդում ենք ու նորից ձևավորում:
- Բուսայուղը փոքր, խորը տարայի (1 լիտրանոց կաթսա) մեջ տաքացնում ենք, կրակն իջեցնում, հասցնում միջին ուժգնության: Փքաբլիթները երկու կողմից տապակում ենք, մինչև ոսկեգույն դառնալը:
- Պատրաստի փքաբլիթները դնում ենք թղթե անձեռոցիկի վրա: Կարելի է վրան շաքարի փոշի ցանել, թեև բավական քաղցր են:
- Մատուցում ենք անմիջապես:
Կաթնաշոռով փքաբլիթներ կարելի է մատուցել, օրինակ, կիտրոնի փրփուրով սուրճի հետ: Դրա համար սուրճն ու շաքարավազը լցնում ենք գավաթի մեջ, ավելացնում մի քանի կաթիլ կիտրոնահյութ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Hrashalia
Շնորհակալ ենք 🙂