- Yield: Անմիջապես
- Prep Time: 40 minutes
- Cook Time: 25 minutes
Կաթնաշոռով և դեղձով բուլկի
Բաղադրիչներ
Քայլերի հաջորդականություն
- Խմորի համար խառնում ենք գոլ կաթի կեսը, մեղրը, փխրեցուցիչը և 2-3 գդալ ալյուրը: Ծածկում ենք ցելոֆանով և թողնում 30 րոպե տաք վայրում:
Ապա ավելացնում ենք ձուն, շաքարավազը, կարագը, վանիլինը, աղը, մնացած կաթը, ալյուրն ու հունցում խմոր: Ստացված խմորը ծածկում ենք ցելոֆանով և թողնում 30 րոպե տաք վայրում: - Հարում ենք կաթնաշոռը, շաքարավազը, ձվի դեղնուցն ու օսլան բլենդերով կամ հարիչով:
- Կտրատում ենք դեղձը կիսալուսնաձև:
- Ապա բաժանում ենք խմորը 8 գնդի, գրտնակում յուրաքանչյուր գունդը, բացում բարակ շերտով, մեջտեղում դնում կաթնաշոռային կրեմը, վրան շարում կտրատված դեղձը և ծալում ենք խմորի մի ծայրը:
- Ծալված ծայրը սեղմում ենք պատառաքաղով (ինչպես ցուցադրված է նկարում), ապա խմորի մնացած չծալված հատվածը բաժանում ենք շերտերի դանակի միջոցով և հյուսում խմորի վրա, տալով բուլկիներին գեղեցիկ տեսք:
- Դնում ենք բուլկիները պերգամենտային թղթով պատած տապակի վրա, վրան քսում հարած ձու և թխում ջեռոցում 20-25 րոպե 180 աստիճանում:
- Պատրաստի բուլիկիները հանում ենք ջեռոցից և մատուցում:
Այս հրաշալի կաթնաշոռով և դեղձով բուլկու միջուկը կարող եք փոփոխել ըստ Ձեր նախասիրության և մատուցել այն մեկ բաժակ սուրճ լատեի կամ էսպրեսոյի հետ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Հրաշալի է, շնորհակալություն
Ուրախ ենք, որ հավանեցիք 🙂
sat hpasali e kzankanayi el aveli
🙂
hrashalie
Շնորհակալություն 🙂